Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Սպիտակի երկրաշարժի 25-ամյա տարելիցին նվիրված ԳԿԽ նիստ


6.12.2013

Ս/թ դեկտեմբերի 4-ին Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ գիտակոորդինացիոն խորհրդի նիստ, որը նվիրված էր Սպիտակի երկրաշարժի 25-ամյա տարելիցին: Գիտական զեկույցներով հանդես եկան ՀՀ ԱՆ գլխավոր վիրաբույժ, ՀՀ ԲԳԱ ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Հ.Վ. Սարուխանյանը՝ «Կրաշ-համախտանիշ. ախտորոշումը և բուժումը» և ԵՊԲՀ հյուսվածաբանության ամբիոնի պրոֆեսոր Ա.Վ. Ազնաուրյանը՝ «Զարգացող կրաշ-համախտանիշի կառուցվածքաֆունկցիոնալ և պաթոգենետիկ ասպեկտները դեկոմպրեսիայից հետո» թեմաներով:

Պրոֆեսորներ Հ.Վ. Սարուխանյանը և Ա.Վ. Ազնաուրյանը 1988թ.-ին եղել են այն բժիշկների թվում, որոնք փրկել են հարյուրավոր մարդկանց կյանքեր: Իրենց զեկույցներում նրանք ներկայացրեցին կրաշ-համախտանիշը կամ երկարատև ճնշման համախտանիշը, դրա ախտորոշման և բուժման մեթոդներն իրենց սեփական փորձի օրինակով:

ԳԿԽ նիստի մասնակիցների ուշադրությանը ներկայացվեց նաև ԵՊԲՀ ուսանող Խ. Պետրոսյանի՝ «Բժիշկ-ուսանողներ. կոչմանը հավատարիմ» խորագրով զեկույցը, որում ներկայացված էր երկրաշարժի հետևանքների վերացմանն ուղղված բժշկական ինստիտուտի ուսանողների մասնակցությունը: Ողբերգության առաջին իսկ օրվանից բժշկական ինստիտուտի շուրջ երեք հազար ուսանողներ ակտիվ մասնակցություն ունեցան աղետի գոտում կատարվող աշխատանքներում: Հատկանշական է, որ ուսանողները կարող էին կատարել ոչ միայն փրկարարական աշխատանքներ, այլ նաև կիրառել բուհում ձեռք բերված հմտությունները՝ այդպիսով այդ օրերին այդքան անհրաժեշտ օգնություն ցուցաբերելով փորձառու բժիշկներին:

Գիտակոորդինացիոն խորհուրդի նիստը ավարտվեց ատենախոսական աշխատանքների պլան-անոտացիաների և նախնական փորձաքննությունների մասին, փորձագիտական հանձնաժողովների եզրակացությունների հաստատումով:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook