Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

70-ականների շունչը ԵՊԲՀ-ում


29.11.2013

Ուսանողական աշունների անցկացումը տարածված երևույթ է ուսանողական կյանքում և կազմում է ուսանողական կյանքի բաղկացուցիչ մասը: Այս անգամ ԵՊԲՀ-ի Ուսանողական խորհրդարանի կողմից կազմակերպված ուսանողական աշունը կրում էր «Ռետրո աշուն» խորագիրը, որը հնարավորություն և առիթ տվեց ներկաներին զգալու 70-ականների շունչը:

Միջոցառումը վարում էին բոլորին հայտնի և շատ սիրված «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի հերոսներ Մուրադը և Արուսը, որոնց հրաշալի անձնավորել էին ԵՊԲՀ ուսանողները: Միջոցառումը հագեցած էր համերգային, պարային և հումորային համարներով: Ներկաների մոտ մեծ աշխուժություն առաջացրեց հնդիկ ուսանողների երաժշտական համարը, որում ներառված էին 70-ական թվականների հնդկական հայտնի ֆիլմերի երգերը:

Միջոցառման ընթացքում Ուսանողական խորհրդարանի նախագահ Կարեն Ակոպյանը ՈՒԽ-ի կողմից պարգևատրեց մինչ այդ անցկացված և առողջ ապրելակերպի քարոզչությանն ուղղված «Առողջ բժիշկ» խորագրով միջոցառման անցկացմանն աջակցած անձանց:

Միջոցառման ավարտին ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը շնորհակալություն հայտնեց ուսանողներին իր և ներկաների մեջ հաճելի հիշողություններ արթնացնելու համար:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook