Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

«Վիրուսային վարակներ, խնդրի արդյունավետ լուծում» գիտաժողով ԵՊԲՀ-ում

14.11.2013

Օրերս Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ «Վիրուսային վարակներ, խնդրի արդյունավետ լուծում» թեմայով գիտաժողովը: Գիտաժողովը կազմակերպել էր Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերությունը:

Գիտաժողովի հատուկ հյուրն էր Պ.Լ. Շուպիկի անվան ազգային բժշկական ակադեմիայի հետդիպլոմային կրթության կլինիկական իմունոլոգիայի և ալերգոլոգիայի ամբիոնի դոցենտ, «Ֆեոֆանիա» կլինիկական հիվանդանոցի (Կիև, Ուկրաինա) կլինիկական իմունոլոգիայի լաբորատորիայի ղեկավար Լ.Ս. Օսիպովան: Նա հանդես եկավ «Իմունամոդելավորող թերապիայի առանձնահատկությունները ռեսպերատոր և հերպետիկ վարակների դեպքում» և «Օրգանիզմի իմունոլագիական ռեակտիվությունը ՄՊՎ-ի (մարդու պապիլոմա վիրուս) դեպքում և դրա շտկման ուղիները» թեմաներով դասախոսություններով:

Գիտաժողովին հրավիրված էին ընտանեկան բժիշկներ, թերապևտներ, նյարդաբաններ, ակնաբույժներ, գինեկոլոգներ, մանկաբույժներ և ալերգաբաններ Երևանից և ՀՀ տարբեր մարզերից:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook