Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Շնորհավոր տոնդ, ուսանո՛ղ

15.11.2013

Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ղեկավարության և պրոֆեսորադասախոսական կազմի անունից սիրով շնորհավորում ենք բոլոր ուսանողներին՝ Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ:

Սիրելի՛ ուսանողներ, ձեր ձեռքերում է մեր երկրի ապագան, քանի որ ուսանողությունը երկրի հասարակական կյանքի ակտիվ մասն է և ունի մտավոր մեծ ներուժ, իսկ գիտակից երիտասարդություն ունեցող երկիրն ու ժողովուրդը վստահությամբ են նայում ապագային:

Արդյունավետ օգտագործեք սովորելու, գիտելիք կուտակելու ձեզ ընձեռված այս հնարավորությունը, և կրթությանը հատկացված ուսանողական տարիները ձեր բարեկեցիկ ապագայի լավագույն գրավականը կդառնան:

Մեկ անգամ ևս շնորհավորում ենք ձեզ և մաղթում նորանոր հաջողություններ և նպատակների իրականացում:

Երևանի Մխիթար Հերացու անվան
պետական բժշկական համալսարան

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook