Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Սոմնոլոգիայի արդի խնդիրները

7.11.2013
Քնի խանգարումների հետ կապված խնդիրները մտահոգություն են առաջացնում բժիշկների շրջանում: Քնի խանգարման հետևանքով ավելանում են սիրտ-անոթային հիվանդությունների, ինսուլտի, զարկերակային ճնշման, սրտային առիթմիայի, թրոմբոզների, շաքարային դիաբետի ռիսկերը: Քնի խանգարումները կարող են բերել ցերեկային քնկոտության, աշխատանքի արդյունավետության իջեցման, ուշադրության կորստի, ինչը լուրջ խնդիրներ է առաջացնում առօրյա կյանքում՝ աշխատանքի վայրում, ավտոմեքենա վարելիս և այլն:

Քնի խնդիրներին էր նվիրված երեկ Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացած «Սոմնոլոգիայի արդի խնիրները» խորագրով գիտաժողովը: Գիտաժողովին զեկույցներով հանդես եկան ԵՊԲՀ դոկտորանտ, «Սոմնուս» քնի և շարժողական խանգարումների կլինիկայի ղեկավար, Քնի խանգարումների հայկական ասոցիացիայի նախագահ, բ.գ.թ., նյարդաբան-սոմնոլոգ Սամսոն Խաչատրյանը, Մոսկվայի Ի.Մ. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարանի քնի բժշկության բաժանմունքի վարիչ, հետբուհական կրթության ֆակուլտետի նյարդային հիվանդությունների ամբիոնի դոցենտ, Սոմնոլոգիայի և քնի բժշկության ազգային միության փոխնախագահ Միխայիլ Պոլուէկտովը, բ.գ.թ. Օլգա Մենդելը: Քննարկվեցին քնին և նրա պատոլոգիաներին, գլխուղեղի սուր և քրոնիկ հիվանդությունների ժամանակ քնի խանգարումներին և ապացուցողական բժշկության տեսանկյունից օրգանիզմի կողմից մելատոնինի արտադրությանը վերաբերվող հարցեր:

Նշենք, որ այս բոլոր, ինչպես նաև մարդու առողջության վրա քնի խանգարումների ազդեցության և դրանց բուժման միջոցների ուսումնասիրությամբ զբաղվում է սոմնոլոգիան:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook