Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Անվճար հետազոտություններ ԵՊԲՀ-ում

14.10.2013

Երեկ Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վարչական մասնաշենքի ճեմասրահում «Առողջ ապագա» ծրագրի շրջանակներում ԵՊԲՀ-ի մի խումբ շրջանավարտներ ԱՄՆ-ից և Հայաստանից անցկացրեցին անվճար բուժզննում և հետազոտություններ:

50 տարեկանից բարձր բոլոր ցանկացողները հնարավորություն ստացան հետազոտվելու շաքարային դիաբետի (ստրիպ-թեստ), բարձր զարկերակային ճնշման (պուլսոմետրիա, արյան հագեցվածություն թթվածնով), օստեոպորոզի (ուլտրաձայնային դենսիտոմետրիա) և այլ հիվանդությունների համար:

Գերժամանակակից սարքավորումներով հագեցած գինեկոլոգիայի կաբինետում կանանց համար իրականացվեցին արգանդի վզիկի վաղ փուլի քաղցկեղի, քսուքի հետազոտություններ, տրվեցին խորհրդատվություններ գինեկոլոգիական մի շարք հիվանդությունների վերաբերյալ:

Նշենք, որ «Առողջ ապագա» ծրագրի հովանավորներն են՝ «ԵՊԲՀ-ի շրջանավարտների միությունը», «Ռոշ Դիագնոստիկս» ԳՄԲՀ-ն, «Հայկական բժշկական միջազգային կոմիտետը», ՀՄԿԱ-ի Սան Ֆրանցիսկոյի մասնաճյուղը, Կալիֆորնիայի ամերիկահայ բժշկական միություն (ԿԱԲՄ), «Servier Pharmaceutical» լաբորատորիան:

Կազմակերպիչները նշեցին, որ պատրաստ են անվճար հետազոտությունները դարձնել պարբերական, և արտասահմանյան բարձրակարգ բուժհաստատություններում ձեռք բերած փորձը ներդնել հայրենիքում:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook