Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Փոխանակային ծրագիր ԵՊԲՀ-ում

2.08.2013

Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի հանրային առողջության ֆակուլտետների միջև կնքված փոխըմբռման հուշագրի շրջանակներում ս/թ հուլիսի 19-ից օգոստոսի 2-ը առաջին անգամ իրականացվեց փոխանակային ծրագիր:

ԹՊԲՀ 19 ուսանող 14 օրվա ընթացքում ծանոթացել են Պետական սանիտարահամաճարակային կայանների, ՀՀ առողջապահության նախարարության, ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի, «Հերացի» թիվ 1 ստոմատոլոգիական պոլիկլինիկայի, ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի և «Արաբկիր» բժշկական կենտրոնի կառուցվացքին և կառավարման մեթոդներին: Ուսանողները ծանոթացան նաև ՀՀ առողջապահության նախարարության և ապահովագրական ընկերությունների առողջապահության ապահովագրության համակարգին:

Ծրագրի ավարտին ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը ԹՊԲՀ ուսանողների հետ հանդիպման ընթացքում հանձնեց հավաստագրեր և մաղթեց նրանց մասնագիտական հետագա հաջողություններ:

Նշենք, որ համագործակցությունը լինելու է շարունակական:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook