Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Մամուլի հաղորդագրություն

23.07.2013

21.07.2013 թ.-ին առավոտյան 08:30-ի սահմաններում 16-ամյա Լիլիթ Աբրահամյանը ավտովթարի ժամանակ ստացել է աջ ստորին վերջույթի վնասվածք` աջ սրունքի լրիվ անդամահատում ստորին և միջին երրորդականների մակարդակին: Հիվանդը դեպքի վայրից տեղափոխվել է Վայքի հիվանդանոց, որտեղ ձևավորվել է աջ ստորին վերջույթի ծայրատ սրունքի մ/3 մակարդակին:

Այնուհետև Լ.Աբրահամյանը տեղափոխվալ է Երևան: Ժամը 14:45-ի սահմաններում նա ընդունվել է ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկա: Ախտորոշվել է հեմոռագիկ, հիպովոլեմիկ շոկ 2-րդ աստիճան, աջ սրունքի լրիվ անդամահատում սրունքի ստորին և միջին երրորդականների սահմանում, աջ ազդրոսկրի վերկոճային փակ տեղաշարժով կոտրվածք: Հիվանդը շտապ կարգով տեղափոխվել է վիրահատարան, որտեղ կատարվեց սրունքի ռեպլանտացիա: Վիրահատությունը կատարեց ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար դոցենտ Արտավազդ Բագրատի Սահակյանը:

Այժմ Լ.Աբրահամյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը գնահատվում է կայուն ծանր:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook