Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Երկօրյա մասնագիտական դասընթաց ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրում

19.07.2013

Հուլիսի 16-17-ը Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրում Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի նախաձեռնությամբ անցկացվեց երկօրյա միջազգային կարգի մասնագիտական դասընթաց՝ նվիրված մանկական ինտենսիվ թերապիային:

Այն վարեցին Էդվարդ Գ.Սեֆերյանը (Սեդարս Սինայի բժշկական կենտրոն, Լոս Անջելես, ԱՄՆ) և ևս չորս մասնագետներ ԱՄՆ-ից: Դասընթացին մասնակցեցին մանկաբուժության ոլորտի առաջատար մասնագետներ՝ Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից:

Մասնագիտական դասընթացի կազմակերպիչները հուլիսի 18-ին հանդիպում ունեցան Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանի հետ, որի ընթացքում մանկական ինտենսիվ թերապիային նվիրված մասնագիտական դասընթացին տրվեց դրական գնահատական և որոշվեց, որ նմանատիպ նախաձեռնությունները շարունակական բնույթ կկրեն:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook