Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Նախապատրաստական ուսուցում օտարերկրյա քաղաքացիների համար

Երևանի պետական բժշկական համալսարանը տեղեկացնում է ամենամյա ընդունելության մասին նախապատրաստական բաժնում, որտեղ ուսանողներին դասավանդվում են ուսումնառության լեզուն և գիտական առարկաների հիմունքները:

Ընդունելությունը՝ հարցազրույցով: Դիմորդները ընդունելության համար ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.

  1. Դիմում՝ ուղղված ՀՀ կրթության և գիտության նախարարին
  2. Դիմում-հայտ
  3. Առողջության վկայական, որը կարող է տրվել հայկական ցանկացած բժշկական կազմակերպության կողմից
  4. Անձը հաստատող փաստաթղթի կամ ծննդյան վկայականի պատճեն (ներառյալ այն բոլոր էջերը, որոնց վրա կա կնիք կամ նշումներ)
  5. Միջնակարգ կրթության վկայական և պատճեն
  6. 6 լուսանկար (3x4 սմ չափսի)
  7. Ինքնակենսագրություն


Նախապատրաստական բաժնի դասընթացն ընդգրկում է ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն առարկաները, ինչպես նաև ուսումնառության լեզուն՝ հայերեն, ռուսերեն կամ անգլերեն: Նախապատրաստական դասընթացի ավարտական քննությունները հանդիսանում են ընդունելության քննություններ ակադեմիական տարվա առաջին կուրսի համար:


Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետ
Նախապատրաստական բաժին՝ մինչև 2014թ. նոյեմբերի 1:

Հասցե՝ Օտարերկրյա ուսանողների ընդունելության բաժին
Երևանի պետական բժշկական համալսարան
Կորյունի 2, 0025, Երևան, Հայաստան
Հեռ.՝ (+37460) 621 260
Ֆաքս՝ (+37410) 529 605
Էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը

 

Find us on Facebook