Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Կայացավ «Շնչառական բժշկության դասերը» խորագրով սեմինարը

21.06.2013

2013թ. հունիսի 18-20-ին Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ գիտագործնական սեմինար «Շնչառական բժշկության դասերը» խորագրով:

Սեմինարի նպատակը շնչառական բժշկության ոլորտում գիտելիքների և մեթոդաբանության ներկայացումը և ձեռքբերումների վերլուծությունն էր:

Սեմինարը անցկացրեց ՌԴ գիտության վաստակավոր գործիչ, Կարելիայի գլխավոր անեսթեզիոլոգ-ռևմատոլոգ, Հարվարդի և Հարավային Կալիֆորնիայի համալսարանների պրոֆեսոր, բ.գ.դ. Ա.Պ. Զիլբերը, ով Հայաստան էր ժամանել ԵՊԲՀ ռեկտորի հրավերով:

Պրոֆեսոր Զիլբերը մի քանի օրերի ընթացքում ԵՊԲՀ-ում և ՀՀ ԱՆ հանրապետական գիտաբժշկական գրադարանում կարդաց «Կրիտիկական վիճակների բժշկությունը որպես առողջապահության «ոչ բնական» բաժին», «Իմունար ժամանակակից վիճակը բժշկության ոլորտում որպես «խաղաղ հեղափոխություն»», «Շնչառական անբավարարությունը որպես կրիտիկական բժշկության բաղկացուցիչ մաս», «Պուլմանոլոգիան, թե՞ ռեսպիրատոր բժշկությունը», «Ժամանակակից բժշկական կրթության առավելություններն ու թերությունները», «Գրադարանների դերը հումանիտար կրթության գործընթացում» վերնագրերով դասախոսությունները, որին մասնակցեցին մեր համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմն ու կլինիկական օրդինատորները:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook