Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Ապահովագրված հիվանդների սպասարկման ծառայության աշխատանքների բարելավման քայլերը ԵՊԲՀ-ում

15.07.2013

Ապահովագրական ընկերությունների հետ աշխատանքը և ապահովագրված հիվանդների սպասարկումը ԵՊԲՀ-ի կլինիկաներում իրականացվում է դեռևս 2007 թվականից: Արդեն 2012 թվականին այս ոլորտում սպասարկվածների թիվը հասել է շուրջ 2500-ի, առավել ընդլայնվել են նաև կլինիկաների հետ աշխատող ապահովագրական ընկերությունների ցանկը: Ծառայության ներդրման պահից սկսած ԵՊԲՀ-ն ակտիվ քայլեր է ձեռնարկում ապահովագրված հիվանդների սպասարկման գործընթացի որակը բարելավելու ուղղությամբ:

Այդ կարևորագույն քայլերից մեկն է՝ «Հերացի» թիվ 1 ՀՀ-ում օրերս բացված «Ապահովագրված հիվանդների սպասարկման ծառայություն»-ը, որի նպատակն է իրականացնել հիվանդների առավել կանոնակարգված և ժամանակակից պահանջներին համապատասխան սպասարկում, ինչը հարիր է համալսարանական կլինիկային: Կլինիկաների բարձրակարգ մասնագետների կողմից մատուցվող որակյալ ծառայությունների շնորհիվ՝ 2013 թվականի առաջին կիսամյակում բուժօգնություն ստացած ապահովագրված հիվանդների թիվը մոտ 2,5 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Այժմ համալսարանը համագործակցում է Հայաստանում գործող գրեթե բոլոր խոշոր ապահովագրական ընկերությունների, ինչպիսիք են՝ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ, «Գարանտ Ասիստանս» ՍՊԸ, «Ինգո-Արմենիա» ԱՓԲԸ, «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ, «Ռեսո» ԱՓԲԸ, «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ, «Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ, «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ, ինչպես նաև «Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ-ի հետ: Նման ծառայության ստեղծումը, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրում, առավել քան կնպաստի նշված կազմակերպությունների կողմից հիվանդների ուղեգրման հոսքի ակտիվացմանը և փոխշահավետ համագործակցությանը:
 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook