Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Բաց դռների օր Կոտայքի մարզում

09.07.2013

Ս/թ հուլիսի 4-ին հերթական այցով ՀՀ Կոտայքի մարզի հեռավոր Բուժական գյուղ էին մեկնել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի բժիշկները:

Արմատներով այդ գյուղից է նաև ԵՊԲՀ ախտաբանական անատոմիա և կլինիկական մորֆոլոգիա ամբիոնի պրոֆեսոր Ջ.Ղ. Գևորգյանը:

Աշխատանքային խմբում էին՝ Ս. Պապոյանը՝ ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկայի սրտաբան, Լ. Հարությունյանը՝ «Հերացի» պոլիկլինիկայի ընտանեկան բժիշկ, Ա. Ջելեբյանը՝ «Հերացի» պոլիկլինիկայի ընտանեկան բժիշկ-մանկաբույժ, Ն. Գոգյանը՝ թերապիայի կլինիկայի էնդոկրինոլոգ: Վերջիններս բժշկական խորհրդատվություն են իրականացրել Բուժականի շուրջ 90 բնակիչների, որոնք դիմել էին իրենց հուզող տարբեր առողջական խնդիրների վերաբերյալ: Այցելությունը բավականին արդյունավետ էր: Այն բավականաչափ օգնություն էր նաև գյուղի ամբուլատորիային՝ համայնքի բնակիչների հետագա բուժումը առավել արդյունավետ կազմակերպելու և կանոնակարգելու առումով:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook