Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Շնորհակալական նամակ ռեկտորին

01.07.2013

Ինչպես հայտնի է 2013թ. մայիսի 24-26-ին Երևանի պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ «Թայվանահայկական առաջին բժշկական գիտաժողովը թայվանահայկական առաջին բիզնես ֆորումի հետ համատեղ»:

Գիտաժողովի տրամաբանական շարունակություն հանդիսացավ Չինաստանի բժշկական համալսարանի հիվանդանոցի մանկական հոսպիտալի ղեկավար, պրոֆեսոր Չինգ-Թեին Փոնգի շնորհակալական նամակը ռեկտորին:

Մեջբերում նամակից.

«Հարգարժա՛ն պարոն ռեկտոր, շնորհակալություն եմ հայտնում Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի անձնակազմին, ԵՊԲՀ քիմիաթերապիայի կլինիկայի ղեկավար, դոցենտ Ս.Հ. Դանիելյանին և իհարկե Գևորգ Թամամյանին գիտաժողովը պատշաճ կազմակերպելու և հիանալի հյուրընկալության համար: Ձեր համալսարանը հանդիսանում է տարածաշրջանում առաջատար բուհերից մեկը, որն ունի արդյունավետ համագործակցության համար բոլոր հնարավորությունները: Հանդիսանալով Չինաստանի բժշկական համալսարանի հիվանդանոցի մանկական հոսպիտալի ղեկավար՝ ես ցանկանում եմ Ձեզ առաջարկել համագործակցություն իմ գործունեության բնագավառում, որը կարող է ներառել ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ վերապատրաստման ծրագրեր բժիշկների և բուժաշխատողների համար, նաև փոխանակման ծրագրեր ուսանողների համար: Հուսով եմ, որ մենք կարող ենք ավելի շատ ուսանողներ ներգրավել մեր ծրագրերում, քանի որ Գևորգ Թամամյանի հետ ունեցած իմ փորձը բացի անձնական ձերքբերում լինելուց նաև դրական և հաջողված ներգործություն է բոլոր այն մարդկանց համար, ովքեր շփվել են նրա հետ Թայվանում»:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook