Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԱՄՆ Յուտայի համալսարանի ուսանող-հետազոտողները ԵՊԲՀ-ում են

27.06.2013

Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետի և ԱՄՆ Յուտայի համալսարանի հանրային առողջության դեպարտամենտի հետ համատեղ «Հայաստանի բնակչության վերաբերմունքը, գիտելիքները և կանխարգելիչ միջոցառումները II տիպի շաքարային դիաբետի վերաբերյալ» ծրագրի շրջանակներում ոչ պաշտոնական հանդիպում ունեցավ Յուտայի համալսարանի մագիստրատուրայի, դոկտորանտուրայի ուսանող-հետազոտողների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԵՊԲՀ ուսանողների՝ ուսման տարիների ընթացքում II տիպի շաքարային դիաբետի վերաբերյալ գիտելիքների մակարդակի փոփոխության գնահատման և Յուտայի համալսարանի ուսանողների գիտելիքների հետ համեմատության հարցերը:

Ծրագրի շրջանակներում շաքարային դիաբետով հիվանդների, ընդհանուր բնակչության և ընտանեկան բժիշկների համար նախատեսվում է իրականացնել սեմինարներ և տեղեկատվական հանդիպումներ Երևանի Մ.Հերացու անվան համալսարանական պոլիկլինիկայում հունիսի 26-ին, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի «Հրազդան» բժշկական կենտրոնում՝ հունիսի 28-ին, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Իտալական պոլիկլինիկայում՝ հուլիսի 1-ին և Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի «Արմավիր» բժշկական կենտրոնում՝ հուլիսի 4-ին: Ծրագրի ավարտին կկատարվեն վերլուծություններ և կներկայացվեն համապատասխան առաջարկություններ:

Նշենք, որ «Հայաստանի բնակչության վերաբերմունքը, գիտելիքները և կանխարգելիչ միջոցառումները II տիպի շաքարային դիաբետի վերաբերյալ» խորագրով ծրագրի մշակումը սկսվել է դեռևս 2012թ.-ին, իսկ մեկնարկը տրվել է 2013թ.-ի հունիսի 24-ին: Թեմայի վերաբերյալ ընդհանուր բնակչության և ընտանեկան բժիշկների համար մշակվել են մի շարք տեղեկատվական նյութեր, որոնք ներառում են շաքարային դիաբետի կանխարգելման ժամանակակից մոտեցումները:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook