Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

«Արդյունավետ գիտաշխատող - 2013» մրցույթի հաղթողները հայտնի են

27.06.2013

ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման հայտերի ընտրության ՀՀ ԿԳՆ ԳՊԿ մրցույթի արդյունքները հայտնի են:

Մրցույթի հաղթողների շարքում են Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտաշխատողներ՝ նյարդաբանության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Հ.Մ. Մանվելյանը, արյունաբանության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Ս.Ս. Դաղբաշյանը, առողջապահության կառավարման և տնտեսագիտության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Մ.Ա. Մարդիյանը և բժշկական գենետիկայի ամբիոնի վարիչ, կ.գ.դ. պրոֆեսոր Թ.Ֆ. Սարգսյանը:

Շնորհավորում ենք հաղթողներին, մաղթում նորանոր նվաճումներ և հաղթանակներ հետագա աշխատանքային և գիտական գործունեության մեջ:

Հղումը՝ http://scs.am/index.php?mact=News%2Ccntnt01%2Cdetail%2C0&cntnt01articleid=362&cntnt01returnid=15&hl=am_AM
 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook