Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրում նշվեց Բուժաշխատողի օրը

21.06.2013

Հունիսի 21-ին Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրում նշվեց Բուժաշխատողի օրը: Տոնին նվիրված հանդիսավոր միջոցառման ընթացքում ԵՊԲՀ կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր պրոֆեսոր Արմեն Մինասյանը բուհի ադմինիստրացիայի անունից շնորհավորեց բուժհիմնարկի անձնակազմին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ:

Պատվոգրեր շնորհվեցին «Մուրացան» հիվանդանոցային համալիրի 7 աշխատակիցների՝ Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ նեոնատոլոգիայի ամբիոնի ասիստենտ Հրանտ Զավենի Կալենտերյանին, «Մուրացան» հիվանդանոցային համալիրի գլխավոր բժշկի բուժական գծով տեղակալ Կարմելլա Պողոսի Պողոսյանին, Մանկական վիրաբուժության կլինիկայի ղեկավար Ավետ Արսենի Ասլանյանին, Մանկաբուժության թիվ 1 կլինիկայի ղեկավար Կարինե Հրանտի Սիմոնյանին, Մանկաբուժության թիվ 2 կլինիկայի ղեկավար, մանկաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչի պաշտոնակատար Նունե Գևորգի Բաղդասարյանին, Անհետաձգելի բուժօգնության ծառայության ղեկավար Լիանա Մուրադի Նազարյանին, «Մուրացան» պոլիկլինիկայի ընտանեկան բժիշկ Աշխեն Գեղամի Սուխուդյանին:

Միջոցառման պաշտոնական մասին հաջորդեց տոնական հատվածը, որի ընթացքում ներկայացվեց «Մուրացան» հիվանդանոցային համալիրի աշխատակիցների ջանքերով պատրաստված «Անավարտ արվեստ» վերնագրով խորը փիլիսոփայական իմաստավորմամբ գեղեցիկ և հուզիչ մանրապատումը:
 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook