Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ բժիշկներն արժանացան «Հուսո աստղ» մրցանակին

21.06.2013

Երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ Տարվա լավագույն բժիշկ և բուժհիմնարկ «Հուսո աստղ» երկրորդ մրցանակաբաշխությունը, որը կազմակերպվել էր «Համազգային վստահություն» խորհրդի կողմից:

Արժանիներին որոշելու համար «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնը` Ահարոն Ադիբեկյանի գլխավորությամբ հարցումներ էր անցկացրել բուժոլորտի մասնագետների և ազգաբնակչության շրջանում, որի արդյունքում «Հուսո աստղ» մրցանակին արժանացան նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 6 բժիշկներ:

«Տարվա լավագույն ընդհանուր վիրաբույժ» անվանակարգում «Հուսո աստղ» մրցանակին արժանացավ ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 4 ամբիոնի վարիչի պաշտոնակատար, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի Վիրաբուժության կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Մուշեղ Միրիջանյանը:

«Լավագույն պլաստիկ վիրաբույժ» անվանակարգում «Հուսո աստղ» մրցանակին արժանացավ ԵՊԲՀ պլաստիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ, պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, դոցենտ Արտավազդ Սահակյանը:

«Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բնագավառում նորագյուն մեթոդների տարվա լավագույն ներդրող» անվանակարգում «Հուսո աստղ» մրցանակին արժանացավ ԵՊԲՀ վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, պրոֆեսոր Արմեն Չարչյանը:

«Նյարդաբանության բնագավառում միջազգային չափանիշների ապահովում»

անվանակարգում «Հուսո աստղ» մրցանակին արժանացավ ԵՊԲՀ նյարդաբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, պրոֆեսոր Հովհաննես Մանվելյանը:

«Տարվա լավագույն մանկաբույժ» անվանակարգում «Հուսո աստղ» մրցանակին արժանացավ մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի ղեկավար, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր նեոնատոլոգ Հրանտ Կալանտերյանը:

«Սրտաբանության բնագավառում նորագույն մեթոդների կիրառման և զարգացման համար տարվա լավագույն սրտաբան» անվանակարգում «Հուսո աստղ» մրցանակին արժանացավ ԵՊԲՀ սիրտ-անոթային վիրաբուժության ամբիոնի ասիստենտ Շահեն Խաչատրյանը:

Նշենք, որ միջոցառման նպատակն էր ներկայացնել և պատվի արժանացնել առողջապահության ոլորտում իրենց ձեռքբերումների ու եռանդի շնորհիվ ազգաբնակչության գնահատականին արժանացած լավագույն մասնագետներին ու կազմակերպություններին:

 

Science Week 2017

Announcements


Find us on Facebook