Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Կայացավ «Դատաբժշկական փորձաքննության և բժշկական իրավունքի արդի խնդիրները» հայ-ռուսական համատեղ գիտաժողովը

03.06.2013

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ «Դատաբժշկական փորձաքննության և բժշկական իրավունքի արդի խնդիրները» խորագրով հայ-ռուսական համատեղ գիտաժողովը:

Գիտաժողովը կազմակերպվել էր Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, ՀՀ ԱՆ հանրապետական դատաբժշկական գիտագործնական կենտրոնի, Մոսկվայի Ա.Եվդոկիմովի անվան պետական բժշկաստոմատոլոգիական համալսարանի, Կիրովի պետական բժշկական ակադեմիայի և Կազանի պետական բժշկական համալսարանի կողմից:

Գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը, ով իր խոսքում նշեց, որ շատ է կարևորում փորձի փոխանակմանն ուղղված նման հանդիպումները, քանի որ դատաբժշկական ոլորտն առաջնային դեր ունի բժշկագիտության բնագավառում: Նա նաև հույս հայտնեց, որ նման հանդիպումները շարունական բնույթ կկրեն և կարևոր նշանակություն կունենան նախ երկու երկրների համար, այնուհետև աստիճանաբար ընդարձակելով մասնակից երկրների քանակը և զարգացնելով համագործակցությունը:

Ներկաներին ողջունեցին նաև ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի գիտական գործունեության կազմակերպման վարչության պետ, պրոֆեսոր Լևոն Մարդոյանը և Մոսկվայի Ա. Եվդոկիմովի անվան պետական բժշկաստոմատոլոգիական համալսարանի դատաբժշկության և բժշկական իրավունքի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Պավել Ռոմոդանովսկին:

Գիտաժողովին ներկայացվեցին ինը զեկույցներ ռուսական և հայկական մասնակիցների կողմից: Զեկույցներով հանդես եկան Մոսկվայի Ա. Եվդոկիմովի անվան պետական բժշկաստոմատոլոգիական համալսարանի դատաբժշկության և բժշկական իրավունքի ամբիոնի վարիչ Պ.Օ. Ռոմոդանովսկին, նույն ամբիոնի դոցենտ Ե.Ք Բարինովը, ՀՀ ԱՆ հանրապետական դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մ.Ս. Բիշարյանը, կենտրոնի դատահյուսվածաբանության բաժնի պետ Ա.Վ. Երանոսյանը, դատագենետիկական բաժնի պետ Մ.Ռ. Բաղդասարյանը, Կիրովի պետական բժշկական ակադեմիայի դատաբժշկության ամբիոնի վարիչ Ա.Ե. Մալցևը, Կազանի պետական բժշկական համալսարանի դատաբժշկության ամբիոնի վարիչ Վ.Ա. Սպիրիդոնովը, Կիրովի պետական բժշկական ակադեմիայի անատոմիայի ամբիոնի դոցենտ Ն.Լ. Մալցևան, Մոսկվայի դատաբժշկական փորձաքննության բյուրոյի բժիշկ, դատաբժշկության փորձագետ Ե.Ն. Չեռկալինան:

Գիտաժողովի ավարտին ելույթներով հանդես եկան ԵՊԲՀ գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Ա.Վ. Զիլֆյանը, գիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Ս.Պ. Քոչարյանը, ով իր խոսքում շնորհակալություն հայտնեց ներկաներին համատեղ աշխատանքի համար` հույս հայտնելով որ այն կունենա իր բեղուն արդյունքները:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook