Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Ու՞մ համար հնչեց այսօր վերջին զանգը ԵՊԲՀ-ում

24.05.2013

Յուրաքանչյուր մարդու համար դպրոցական վերջին զանգը կյանքի հիշարժան օրերից մեկն է: Այս առումով բացառություն չէին նաև «Հերացի» ավագ դպրոցի շրջանավարտները, որոնց Վերջին զանգի հանդիսավոր միջոցառումն անցավ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատերի ներքո:

Միջոցառման պաշտոնական մասը բացվեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական ուղերձով, որն ընթերցեց «Հերացի» ավագ դպրոցի տնօրեն Նարինե Սարգսյանը. «Սիրելի´ շրջանավարտներ, շնորհավորում եմ բոլորիդ` դպրոցում ուսումնառության ավարտի և Վերջին դասի կապակցությամբ: Դուք այսօր հրաժեշտ եք տալիս արդեն հարազատ դարձած կրթօջախին` թողնելով այնտեղ ձեր պատանեկության անմոռանալի տարիները: Միաժամանակ հրաժեշտ եք տալիս ուսուցիչներին, որոնց սերն ու հոգատարությունը հիշելու եք մշտապես: Դուք թևակոխում եք կյանքի այնպիսի շրջան, որտեղ ձեզանից պահանջվելու է լինել առավել պատասխանատու և խոհեմ» (http://www.edu.am/index.php?id=6047&topMenu=-1&menu1=-2&menu2=-1):

Այնուհետև դպրոցի տնօրենը իր անունից ևս շնորհավորեց շրջանավարտներին և մաղթեց ամենայն բարիք և կանաչ ճանապարհ:

ՀՀ կրթության և գիտության նախարարի և «Հերացի» ավագ դպրոցի տնօրենի շնորհավորանքներից հետո միջոցառման հաղորդավարն ընթերցեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը. «Սիրելի՛ շրջանավարտներ, շնորհավորում եմ ձեզ ձեր կյանքի ամենահիշարժան օրերից մեկի՝ դպրոցական վերջին զանգի օրվա կապակցությամբ: Օր, որի հետ կապված հիշողությունները ձեզ ուղեկցելու են ամբողջ կյանքի ընթացքում:
Դուք այսօր ձեր առաջին քայլն եք կատարում մեծ կյանքի ճանապարհին և, ինչ ուղղությամբ էլ որ ընթանա ձեր ուղին, շատ կարևոր է, որ միշտ հիշեք, որ դուք հաղթանակած սերնդի ժառանգորդ եք ու պարտավոր եք ոչ միայն պահպանել, այլև զարգացնել ու հարստացնել բոլոր այն ձեռքբերումները, որոնք ձեզ է փոխանցվել մեծ դժվարությունների, նաև՝ բազում կյանքերի գնով» (http://www.yerevan.am/1_4877_news_4877):

Շրջանավարտներին, ուսուցիչներին, ծնողներին և հյուրերին ողջունեց և շնորհավորեց նաև ԵՊԲՀ հետբուհական և շարունակական կրթության աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Արմեն Համբարձումյանը. «Շատ ուրախ եմ, որ մեր բուհում տեղի է ունենում նման միջոցառում: Այս օրը հատկանշական է նաև նրանով, որ դուք ԵՊԲՀ-ին կցված «Հերացի» ավագ դպրոցի առաջին շրջանավարտներն եք: Սրտանց շնորհավորում եմ Ձեզ այս գեղեցիկ օրվա կապակցությամբ և մաղթում, քաջառողջություն, տոկունություն, որպեսզի կարողանաք հաղթահարել քննությունների բարդությունները և ընդունվել մեր հանրապետության՝ Ձեր նախընտրած բուհը»:

Պաշտոնական մասին հաջորդեց միջոցառման ավանդական և երկար սպասված, երգով, պարով և կատակներով համեմված տոնական հատվածը:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook