Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Ուսուցողական դասախոսություն գյուղական համայնքների ընտանեկան բժիշկների համար

19.05.2013

Օրերս Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, ընտանեկան բժշկության ամբիոնի հիմնադիր, պրոֆեսոր Մ.Զ. Նարիմանյանն այցելեց «Արմենակ և Աննա Թադեոսեանների» բժշկական կենտրոն, որտեղ կազմակերպված ակցիայի շրջանակներում ուսուցողական դասախոսություն կարդաց Արագածոտնի մարզի Կոշ համայնքի ընտանեկան բժիշկների համար:

Մ. Նարիմանյանը խոսեց մի շարք կարևոր խնդիրների մասին, ինչպիսիք են՝ հիվանդների հավատը մերօրյա բժշկության նկատմամբ, ուշ դիմելության բարձր մակարդակը, բարձիթողի և բարդացած դեպքերի տարածվածությունը, լայնամասշտաբ և հաճախ անհիմն, առանց բժշկի ցուցումների դեղորայքի օգտագործումը, ինչն էլ հաճախ բարդությունների և մահացու ելքի պատճառ է դառնում:

Հատուկ մանրամասնությամբ քննարկվեց այնպիսի կարևոր կլինիկական ախտանիշ, ինչպիսին հազն է: Նա նշեց, որ անհրաժեշտության կա հազի տարբերակիչ ախտորոշման ալգորիթմը ներդնել ընտանեկան բժշկության գործում, որն էլ կնպաստի բազմաթիվ թոքային հիվանդությունների վաղաժամ ախտորոշմանը, ինչով և կկանխվեն դրանով պայմանավորված հետագա բարդությունները: Խոսվեց այն մասին, որ անհարժեշտություն կա հիմնել հազի մասնագիտացված կլինիկաներ և կազմակերպել վերապարաստման դասընթացներ առաջնային օղակի բժիշկների համար:

Հիշեցնենք, որ ակցիան շարունակական է լինելու, և մեր առաջատար մասնագետները շարունակելու են ուսուցողական դասախոսություններ անցկացնել գյուղական համայնքների ընտանեկան բժիշկների համար:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook