Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Պաշտոնական ճանաչում Կալիֆորնիայի բժշկական խորհրդի կողմից

18.05.2013

Երևանի պետական բժշկական համալսարանը ճանաչում է ձեռք բերել արտերկրի մի շարք երկրների բժշկական խորհուրդների, իսկ այժմ նաև Միացյալ Նահանգների Կալիֆորնիայի բժշկական խորհրդի կողմից: ԵՊԲՀ-ի այն շրջանավարտները, ովքեր ուսումնառության ընթացքում ուսանել են հայերենով, այսուհետ հնարավորություն կստանան դիմել Կալիֆորնիայի հետբուհական վերապատրաստման վկայական ստանալու համար:

Համալասարանը գրանցված է նաև Կալիֆորնիայի բժշկական խորհրդի պաշտոնական վեբ-կայքում` պաշտոնապես ճանաչված բժշկական հաստատությունների ցանկում հետևյալ հասցեով`
http://www.mbc.ca.gov/applicant/schools_recognized.html:

Ներկայումս համալսարանի միջազգային համագործակցության բաժինը համապատասխան աշխատանքներ է տանում Կալիֆորնիայի բժշկական խորհրդի կողմից անգլերենով և ռուսերենով դասավանդվող համալսարանական ծրագրերի ճանաչման ուղղությամբ:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook