Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Thomson Reuters-ի էլեկտրոնային ռեսուրսներն արդեն հասանելի են

02.05.2013

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության վեբինարի լսարանում հետազոտողների համար հետայսու հասանելի է Thomson Reuters-ի Web of Knowledge համակարգի (http://webofknowledge.com) մի շարք էլեկտրոնային ռեսուրսներ, ինչը հնարավոր դարձավ ԵՊԲՀ-ի ASNET գիտատեղեկատվական կոնսորցիումին անդամագրվելու արդյունքում:

Web of Knowledge-ի ռեսուրսները հնարավորություն են տալիս արագորեն գտնելու և վերլուծելու ճշգրիտ և հասարակական գիտություններին, ինչպես նաև արվեստին և հումանիտար ոլորտին առնչվող բազմապիսի տեղեկատվություն: Համակարգն ընդգրկում է մատենագիտական ամբողջական նկարագրություն աշխարհի առաջատար գիտական գրականության մեջ գոյություն ունեցող տարատեսակ հրապարակումների մասին: Այս համակարգի միջոցով կարելի է նաև որոնում իրականացնել աշխարհի հղումների առաջատար շտեմարաններում` օգտագործելով նաև մեջբերվող հղումների որոնման և վերլուծման հզոր գործիքները` բոլորը մի պլատֆորմում:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook