Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ-ի հետ համագործակցությունը՝ հաջողված փորձ Հայաստանի և Հնդկաստանի երկկողմ հարաբերություններում

20.04.2013

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն օրերս ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Շրի Սուրեշ Բաբուին:

Հանդիպման սկզբում կողմերն անդրադարձել են հայ և հնդիկ ժողովուրդների պատմական բարեկամությանը` նշելով, որ կրթությունը երկկողմ հարաբերություններում համագործակցության ավանդական ոլորտներից է: Քննարկելով կրթական համագործակցության ծրագրերը՝ կարևորվել են հատկապես բարձրագույն կրթության ոլորտում փոխադարձ կրթաթոշակային ծրագրերը: Որպես հաջողված փորձ՝ մատնանշվել է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետ համագործակցությունը: Դեսպանն ընդգծել է, որ ներկայումս ԵՊԲՀ-ում մոտ 700 հնդիկ ուսանողներ ստանում են մրցունակ բժշկական կրթություն, իսկ մինչ այդ սովորած ուսանողներն արդեն համալրել են Հնդկաստանի առողջապահության համակարգը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև երկու երկրների միջև դիպլոմների փոխճանաչմանը, ուսանողների փոխանակման և մի շարք այլ ծրագրերի:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook