Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Մեր հյուրն է ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահը

13.03.2013

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացած Գիտակոորդինացիոն խորհրդի հերթական նիստին հրավիրված էր ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆոսոր Արտուշ Ղուկասյանը:

Նշելով, որ ակնհայտ աճ և ակտիվություն է նկատվում գիտական և կրթական ոլորտներում, ինչպես նաև անդրադառնալով կրթության ոլորտում տեղի ունեցող փոփոխություններին՝ հատկապես եռաստիճան կրթական համակարգի երրորդ աստիճանի՝ ասպիրանտների, հայցորդների առջև ծառացած խնդիրներին, բանախոսը իր զեկույցը բաժանեց 3 մասի: Նա նախ ներկայացրեց ԲՈՀ-ի՝ 20 տարիների (1993-2013թթ.) ամփոփ գործունեությունը: Զեկույցի երկրորդ մասում նա խոսեց ԵՊԲՀ, ինչպես նաև կրթական այլ հաստատությունների, ուսումնական և գիտահետազոտական կառույցների և խորհուրդների գործունեության մասին: Ելույթի երրորդ մասում ներկայացվեցին այն անելիքներն ու բարեփոխումները, որոնք ծառացած են ԲՈՀ-ի առջև:

ԲՈՀ-ի նախագահը ոգևորությամբ նշեց, այն փաստը, որ մեր համալսարանում հետազոտողի ծրագրով իրականացվող գիտակրթական գործը բարձր մակարդակի վրա է և այն ինչ արդեն իսկ արել է ԵՊԲՀ գիտական մասը` հետազոտողի կրեդիտային համակարգը ներդնելու և կազմակերպելու ուղությամբ, կարող է օրինակելի լինել մյուս բուհերի համար: Զեկույցի վերջում բանախոսը պատասխանեց Գիտակոորդինացիոն խորհրդի անդամների հարցերին:

Եզրափակելով իր ելույթը պարոն Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց հրավերի համար՝ նշելով, որ այն շատ կարևոր էր հետագա արդյունավետ համագործակցության համար:

Համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանն իր ամփոփիչ խոսքում կարևորեց և բարձր գնահատական տվեց մեր համալսարանի և ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի համագործակցությանը՝ շնորհակալություն հայտնելով պրոֆեսոր Ա. Ղուկասյանին` հրավերն ընդունելու և ԳԿԽ նիստին զեկույց ներկայացնելու համար:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook