Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Մանկական անեսթեզիոլոգիայի կլինիկա

Հիմնադրվել է 2011թ.-ին (2006թ.):

Կլինիկայի ղեկավար` Նինել Ալեքսանդրի Միրզոյան


Կլինիկան ԵՊԲՀ մանկական անեսթեզիոլոգիայի ամբիոնի ուսումնական բազան է:


Պատմություն

2011թ.-ին «Մուրացան» հիվանդանոցային համալիրում բացվեց մանկական անեսթեզիոլոգիայի կլինիկան:

2006թ.-ից կլինիկան գործել է մանկական վիրաբուժական բաժանմունքի կազմում, թիվ 1 մանկական հիվանդանոցում:

Կլինիկայի մասնագետները վերապատրաստվել են ՀՀ, ՌԴ և այլ երկրների առաջնակարգ կլինիկաներում:

Կլինիկայում գործում են 4 առանձին վիրասրահներ` լիովին հագեցած արդիական բուժսարքավորումներով:


Կլինիկական մասնագիտացում

Կլինիկայում շտապ-անհետաձգելի և պլանային կարգով տարեկան վիրահատվում են մոտ 1200-ից ավելի նորածիններ և երեխաներ, ինչպես նաև մեծահասակներ: Վիրահատությունների մի մասը կատարվում է լապարասկոպիկ եղանակով: Կատարվում է նաև ողնուղեղային անզգայացում:





Գիտահետազոտական աշխատանքներ

Կլինիկայում իրականացվում են գիտական հետազոտություններ հետևյալ ուղղություններով`

  • նորածնային անեսթեզիոլոգիայի առանձնահատկությունները,
  • վերին շրթունքի և քիմքի բնածին ճեղքվածքների բարդ ինտուբացիաները,
  • երեխաների ատամների բուժում (պլոմբավորում) և սանացիա (նաև հեռացում), ընդհանուր անզգայացման տակ (միակը Հայաստանում):


Համագործակցություն

Կլինիկան համագործակցում է հանրապետության բոլոր ամբուլատոր և ստացիոնար բուժհաստատությունների հետ:


Կլինիկայի աշխատակազմ

Միրզոյան Նինել Ալեքսանդրի կլինիկայի ղեկավար
Արքելաթյան Միքայել Անդրանիկի բժիշկ-անեսթեզիոլոգ
Հայրապետյան Նարեկ Հուսիկի բժիշկ-անեսթեզիոլոգ
Հովհաննիսյան Արտավազդ Միհրանի բժիշկ-անեսթեզիոլոգ
Հովհաննիսյան Մարիա Սուրենի բժիշկ-անեսթեզիոլոգ



Հասցե՝
ՀՀ, Երևան, Մուրացան 114, «Մուրացան» հիվանդանոցային համալիր, Մանկական անեսթեզիոլոգիայի կլինիկա
Հեռ.՝ (+37410 43 23 08, (+37460) 62 15 19
Էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը

 

Find us on Facebook