Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Պլաստիկ վիրաբուժության ամբիոն

Վարիչ՝ Սահակյան Ա.Բ., բ.գ.թ., դոցենտ


Պատմություն

ՀՀ-ում պլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրաբուժության և միկրովիրաբուժության ծառայությունը` 1982թ., իսկ հետագայում նաև ամբիոնը` 1996թ., հիմնադրվել է բ. գ. թ., դոցենտ Ա. Բ. Սահակյանի և նրա թիմակիցների կողմից:


Հետդիպլոմային ուսուցումը

Հետդիպլոմային ուսուցումն ամբիոնում ներկայացված է կլինիկական օրդինատուրայով՝ 4 տարի տևողությամբ և ասպիրանտուրայով՝ 3 տարի տևողությամբ:


Սարքավորումներ

Լիպոսակցիայի ուլտրաձայնային LySonix 3000 (PulseSelect) սարքավորում` կատարում է ճարպի քայքայում և հեռացում ուլտրաձայնային ալիքների միջոցով, միջամտությունը կատարվում է ամբուլատոր, տեղային անզգայացման պայմաններում, ատրավմատիկ է:

Ստացիոնար միկրոսկոպ Karl Zeiss սարքավորոում, խոշորավումը 10 անգամ, նախատեսված է փոքր անոթների և նյարդերի մանրակրկիտ վերականգման համար:

Էլեկտրոօպտիկական սարքավորում (ЭОП) նախատեսված է շարժական ռենտգեն լուսանկարման համար:


Կլինիկական
ուղղվածություն

Պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության կենտրոնը հանդիսանում է վերականգնողական միկրովիրաբուժության կենտրոն, որը մատուցում է բարձրորակ օգնություն 24 ժամ:

  • Դեմքի և վերջույթների վերականգնողական միկրովիրաբուժություն
  • Ռեկոնստրուկտիվ և վերականգնողական օնկոլոգիա
  • Դեմքի և մարմնի էսթետիկ վիրաբուժություն
  • Ինտիմ և ուռոգենիտալ զոնայի վիրաբուժություն
  • Դեմքի և մարմնի կոնտուրային պլաստիկա (ներարկման գելեր, բոտուլոտոքսին)
  • Մազերի ազատ աուտոտրանսպլանտացիա


Գիտահետազոտական աշխատանքները

Կատարվել են բազմաթիվ կլինիկական և փորձարարական հետազոտություններ` ծայրամասային նյարդերի վերականգնման, միկրովիրաբուժական լաթերի փոխպատվաստման վերաբերյալ, էսթետիկ վիրահատությունների արդյունքների գնահատման, ինչպես նաև փորձեր՝ նյարդերի ռեգեներացիայի և իշեմիզացված մաշկալաթերի ախտա‎ֆիզիոլոգիայի ուսումնասիրության բնագավառում: Ամբիոնի վարիչ բ. գ. թ., դոցենտ Սահակյան Ա.Բ.-ի նախաձեռնությամբ 1998թ. հիմնադրվել է «Պլաստիկ վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության» հայկական ասոցիացիան:


Ամբիոնի աշխատակազմը

Սահակյան Ա.Բ. ամբիոնի վարիչ, դոցենտ , բ.գ.թ.
Յաղջյան Գ.Վ. դոցենտ, բ.գ.թ.
Հավհաննիսյան Ա.Ռ. դոցենտ, բ.գ.թ.
Պետրոսյան Կ.Ա. ասիստենտ, բ.գ.թ.
Թորոսյան Լ. Վ. ասիստենտ
Ասատրյան Թ.Հ. ասիստենտ
Դանիելյան Կ.Վ. ասիստենտ
Դանիելյան Ա.Մ. ասիստենտ
Բաբայան Կ. Յ. ավագ լաբորանտ
Դավթյան Մ. Մ. ավագ լաբորանտ
Սաքոյան Լ.Վ. ավագ լաբորանտ
Ներսիսյան Լ.Մ. ավագ լաբորանտ

Հասցե՝ ՀՀ, Երևան, Աբովյան 58, Պլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրաբուժության և միկրովիրաբուժության կենտրոն, Պլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոն
Հեռ.՝ (+37410) 527953
Ֆաքս՝ (+37410) 542 898
Էլ. փոստ` Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը

 

Find us on Facebook