Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Ընդհանուր և կրծքային վիրաբուժության ամբիոն

Հիմնադրվել է 2011թ.-ին (1959թ.):

Ամբիոնի վարիչ` Զարեհ Ավետիքի Տեր-Ավետիքյան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:


Պատմություն

Բժիշկների կատարելագործման ֆակուլտետի Վիրաբուժության ամբիոնը հիմնադրվել է 1959թ.-ին` պրոֆեսոր Վ.Ի. Սարուխանյանի կողմից, ԵՊԲԻ-ի բազայի վրա:

1963-91թթ.-ին ամբիոնը ղեկավարել է պրոֆեսոր Վ.Ա. Մալխասյանը` Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի կազմում:

1991թ.-ից մինչ օրս ամբիոնը ղեկավարում է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Զ.Ա. Տեր-Ավետիքյանը:

1993 թ.-ին, Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի՝ որպես ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտ վերակազմավորումից հետո, Վիրաբուժության և Անեսթեզիոլոգիայի և կրծքային վիրաբուժության ամբիոնները միավորվելու արդյունքում ձևավորվեց Ընդհանուր և կրծքային վիրաբուժության ամբիոնը:

2011թ.-ի սեպտեմբերից ամբիոնը գործում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի կազմում:

Ամբիոնի կլինիկական բազաներն են`

  • «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն,
  • «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:


Ուսուցում

Հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի ընդհանուր և կրծքային վիրաբուժության ամբիոնը՝ կլինիկական օրդինատուրայի եռամյա ծրագրի շրջանակներում, պատրաստում է ինչպես ընդհանուր (աբդոմինալ), այնպես էլ կրծքային վիրաբույժներ:

Բացի այդ՝ ամբիոնում իրականացվում է նաև գործող բժիշկ-վիրաբույժների և վիրաբուժական բաժանմունքներում աշխատող միջին բուժանձնակազմի մասնագիտական վերապատրաստում` կարճաժամկետ (1-2 շաբաթ) և երկարաժամկետ (7 շաբաթ) դասընթացների միջոցով: Անհրաժեշտության դեպքում իրականացվում է մասնագիտացում վիրաբուժության գծով:



Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնի աշխատակիցների գիտագործնական հետաքրքրությունների շրջանակը ընդգրկում է.

  • ստամոքս-աղիքային տրակտի օրգաների վրա ռեկոնստրուկտիվ-վերականգնողական վիրահատությունների կատարելագործում և կիրառում,
  • որովայնի խոռոչի օրգանների հիվանդությունների ախտորոշման և բուժման ժամանակ նորագույն տեխնոլոգիաների և էնդովիդեոլապարասկոպիայի օգտագործում,
  • որովայնային վիրաբուժության մեջ անհետաձգելի իրավիճակների ախտորոշման և բուժման մեթոդների կատարելագործում,
  • հետվիրահատական ներորովայնային, թարախասեպտիկ, տրոմբոէմբոլիկ բարդությունների կանխարգելումը և բուժումը:

Իրականացվում են նաև բուժման եղանակների կատարելագործում և ժամանակակից եղանակների կիրառում հետևյալ հիվանդությունների դեպքում.

  • կերակրափողի և ստամոքսի տարբեր հիվանդություններ` այդ թվում, ուռուցքներ,
  • կարդիայի հիվանդությունների` այդ թվում գաստրո-էզոֆագիալ ռեֆլյուքսային հիվանդություն և ստոծանիական ճողվածքներ,
  • բարակ և հաստ աղիների հիվանդություններ` այդ թվում ուռուցքային պաթոլոգիաներ,
  • ուղիղ աղու և պերիանալ շրջանի վիրաբուժական բուժում պահանջող հիվանդություններ,
  • լյարդի, լեղուղիների և ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ, այդ թվում վիդեո էնդոսկոպիկ եղանակների կիրառումով,
  • պարանոցի օրգանների և կրծքագեղձի հիվանդություններ,
  • որովայնի մեծ և հսկա ճողվածքներ,
  • ստորին վերջույթների երակային հիվանդություններ,
  • կրծքավանդակի օրգանների հիվանդություններ և վնասվածքներ,
  • շնչափողի հետտրախեոստոմիկ և հետինտուբացիոն ստենոզներ:

Հարկ է նշել, որ ընդհանուր և կրծքային վիրաբուժության ամբիոնն ունի տասնամյակների ընթացքում կուտակված հսկայական փորձ` վերը նշված պաթոլոգիաների վիրաբուժական բուժման գործում:

Ամբիոնի աշխատակիցները պարբերաբար մասնակցում են հանրապետական և միջազգային գիտաժողովների, որոնց ընթացքում ներկայացվում են ամբիոնի գիտական գործունեության արդյունքները: Ամբիոնի աշխատակիցների կողմից հրատարակվել են մենագրություններ, ուսումնամեթոդական ձեռնարկներ և բազմաթիվ գիտական հոդվածներ` ինչպես հանրապետական, այնպես էլ միջազգային հեղինակավոր ամսագրերում:

Ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Զ.Ա. Տեր-Ավետիքյանի ղեկավարությամբ պաշտպանվել է 5 դոկտորական և 13 թեկնածուական թեզ:


Համագործակցություն

Ամբիոնը սերտորեն համագործակցում է հետևյալ կազմակերպությունների հետ.

  • Հայաստանի վիրաբույժների գիտական ընկերություն,
  • Հայկական բժշկական ասոցիացիա,
  • Որովայնային և կրծքային վիրաբույժների եվրոպական ասոցիացիա,
  • Պանկրեատոլոգների միջազգային ասոցիացիա:

Համագործակցության արդյունքում ամբիոնի աշխատակիցներն ակտիվ մասնակցում են հանրապետությունում և հանրապետությունից դուրս կազմակերպվող՝ ինչպես ընդհանուր և կրծքային վիրաբուժությանը, այնպես էլ բժշկագիտության տարբեր բնագավառներին վերաբերվող գիտաժողովներին ու դասընթացներին:


Միջազգային գիտաժողովներ

Ամբիոնի աշխատակիցները վերջին ժամանակաշրջանում մասնակցել են հետևյալ միջազգային գիտաժողովների կազմակերպման աշխատանքներին.

  • Երիտասարդ բժիշկների միջազգային համաժողով, Երևան, 2003թ., 2005թ., 2007թ.,
  • «Անհետաձգելի վիրաբուժություն» միջազգային կոնգրես, Երևան, 2008թ.:

Վերջին ժամանակահատվածում ամբիոնի աշխատակիցները մասնակցել են միջազգային հետևյալ գիտաժողովներին.

  • Ընդհանուր կրծքային վիրաբուժության 18-րդ գիտաժողով, Իսպանիա, Վալադոլիդ, 2010թ.,
  • Կենտրոնական Եվրոպայի 3-րդ միջազգային գիտաժողով, Խորվաթիա, Դուբրովնիկ, 2010թ.,
  • Ընդհանուր կրծքային վիրաբուժության 19-րդ գիտաժողով, Ֆրանսիա, Մարսել, 2011թ.,
  • Եվրոպայի վիրաբուժական 14-րդ գիտաժողով, Լեհաստան, Կրակով, 2011թ.,
  • «Միասին հանուն առողջության» 3-րդ միջազգային բժշկական համագումար, Հայաստան, Երևան, 2011թ.,
  • Ընդհանուր կրծքային վիրաբուժության 20-րդ գիտաժողով, Գերմանիա, Էսսեն, 2012թ.,
  • Հերոնտոխիրուրգիայի միջազգային վիրաբուժական համագումար, Հայաստան, Երևան, 2013թ.,
  • Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումար, Հայաստան, Երևան, 2015թ.,
  • Ռուսաստանի բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի գիտագործնական գիտաժողով, ՌԴ, Մոսկվա, 2015 թ.:


Ամբիոնի աշխատակազմ

Տեր-Ավետիքյան Զարեհ Ավետիքի ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր
Խուրշուդյան Արմեն Գուրգենի բ.գ.դ., պրոֆեսոր
Միրզոյան Սպարտակ Հովհաննեսի բ.գ.դ., պրոֆեսոր
Սարկավագյան Հովհաննես Կարպիսի բ.գ.թ., դոցենտ
Սահարյան Վիկտոր Վարազդատի բ.գ.թ., դոցենտ
Աղաբեկյան Սյուզաննա Գրավիկի բ.գ.թ., դոցենտ
Միրզոյան Սերգեյ Սպարտակի բ.գ.դ., դոցենտ


Հասցե` ՀՀ, Երևան,Նոր-Արեշ, 22 փ.,63/1, «Գրիգոր Նարեկացի» ԲԿ
Էլ. փոստ` Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը

 

Find us on Facebook