Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Շնորհավորանք


Սիրով շնորհավորում եմ բոլորին` Հայոց բանակի կազմավորման 21-ամյակի առիթով:

Ե՛վ հայկական բանակը, և՛ նրա բժշկական ծառայությունը ծնվեցին մեզ պարտադրված պատերազմի պայմաններում: Դեռևս չկայացած ռազմական բժշկական ծառայությունը առաջինը իրենց ուսերի վրա կրեցին մեր բարձր կուրսեցի ուսանողները, որոնցից շատերը դարձան հայրենիքի պաշտպաններին ցույց տրվող առաջին բուժօգնության հեղինակները:

Ահա ինչու` ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-ամյակի առիթով շնորհավորում եմ նաև զինվորական բժիշկներին, ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի անձնակազմին և կուրսանտներին, մաղթում նրանց պատվով կատարել այն մեծ առաքելությունը, որին կոչված են: Պատերազմին պատրաստ լինելով հանդերձ` բոլորին մաղթում եմ խաղաղ ծառայություն:

ՄԻՔԱՅԵԼ ՆԱՐԻՄԱՆՅԱՆ
Երևանի Մխիթար Հերացու անվան
պետական բժշկական համալսարանի ռեկտոր

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook