Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Ներկայացվեցին նորանշանակ պրոռեկտորները

25.01.2013

Ռեկտորատի նիստ

Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի՝ օրերս կայացած ռեկտորատի հերթական նիստի ընթացքում քննարկվեցին մեծաթիվ անհարգելի բացակայությունների պատճառով ուսանողների հեռացումների և ռեկտորատային նկատողությունների վերաբերյալ հարցերը:

ԵՊԲՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Սամվել Ավետիսյանը տեղեկացրեց, որ անհարգելի բացակայությունների պատճառով հեռացման է ներկայացվել ընդհանուր բժշկության ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի մեկ ուսանող և նախապատրաստական բաժնի մեկ ունկնդիր:

Բանախոսը նշեց, որ կարգապահական կանոնների խախտման համար ևս հեռացման է ներկայացվել ընդհանուր բժշկության ֆակուլտետի մեկ ուսանող, իսկ ստոմատոլոգիական ֆակուլտետի մեկ ուսանող ներկայացվել է ռեկտորատային նկատողության:

Փիլիսոփայության և պատմության ամբիոնների ընթացիկ թեստային հարցումների ժամանակ տեղ գտած խախտումների ստուգման նպատակով առաջարկվեց ստեղծել ժամանակավոր հանձնաժողով: Առաջարկն ընդունվեց միաձայն:

Ընթացիկ հարցերի շարքում ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը ռեկտորատի անդամներին ներկայացրեց նորանշանակ պրոռեկտորներին՝ կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր, բ.գ.դ., պրոֆեսոր Արմեն Միքայելի Մինասյան և հետբուհական և շարունակական կրթության աշխատանքների գծով պրոռեկտոր, բ.գ.դ., պրոֆեսոր Արմեն Ձոնիկի Համբարձումյան:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook