Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Ռեկտորի ամանորյա ուղերձը


Թանկագին բարեկամներ, Ամանորի նախաշեմին ընդունված է հետադարձ հայացքով արժեվորել կատարվածը և հույս հայտնել, որ այն ամենը, ինչը անցնող տարում չհասցրինք իրականացնել` կիրականացնենք գալիք տարում:

Ամանորը յուրաքանչյուրիս հնարավորություն է տալիս ոչ միայն հաշվետու լինել կատարվածի առնչությամբ, այլև ծրագրել անելիքներ:

Համալսարանականներիս համար անցնող տարին եղավ կրթական համակարգի առավել կատարելագործման, ուսուցման համակարգում եվրոպական չափորոշիչների ընդգրկման, համալսարանական կլինիկաների տեխնիկական վերազինման, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, տարաբնույթ ծրագրերի իրագործման տարի: Ամենագլխավոր գործընթացը` մեր կրթօջախի հավատարմագրումը ևս սկսեցինք անցնող տարում և հույս ունենք հաջողությամբ ավարտել եկող` 2013 թվականին:

Համոզված եմ` նոր տարին լինելու է նաև բազում այլ գլոբալ խնդիրների իրականացման տարի: Բոլորիս խնդիրն է համատեղ ուժերով, միասնական ջանքերով իրականացնել այն ծրագրերը, որոնք կնպաստեն Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բարգավաճմանն ու միջազգային ճանաչմանը:

Թող հաջողությունը ուղեկից լինի բոլորիս, սիրելի բարեկամներ, դասախոսներ, ուսանողներ, և քանի որ առջևում Սուրբ Ծնունդն է, այդ առիթով ընդունեցեք իմ հղում-մաղթանքը. թող Հույսը, Հավատն ու Սերը նոր տարում լինեն ձեր ուղեկիցները:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

ՄԻՔԱՅԵԼ ԶԱՔԱՐԻ ՆԱՐԻՄԱՆՅԱՆ
ԵՊԲՀ ռեկտոր

.
 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook