Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

«Բարեկամություն» փառատոն

14.12.2012

Ս/թ դեկտեմբերի 12-ին ԵՊԲՀ նիստերի դահլիճում կայացան արտասահմանցի ուսանողների ուսանողական խորհրդի տասնամյակին նվիրված «Բարեկամություն» փառատոնը:

Միջոցառումը սկսվեց ԵՊԲՀ-ում սովորող օտարերկրացի ուսանողների ազգային երգն ու պարը ներկայացնող համերգով, որին ներկա էին ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական և վարչական կազմը, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներ:

Իր շնորհավորական խոսքում ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը նշեց, որ բժշկական համալսարանում սովորող օտարերկրյա բոլոր ուսանողները գտնվում են բուհի հովանու ներքո, և մեր առջև բարդ և պատասխանատու խնդիր է դրված, այն է՝ պատրաստել նրանց երկրների համար լավ մասնագետներ:

Միջոցառման ավարտին ԵՊԲՀ վարչական մասնաշենքի նախասրահում ներկաներին սպասում էին համալսարանում սովորող տարբեր ազգերի ավանդական ճաշատեսակներով լի սեղանները:

Նշենք, որ միջոցառման նպատակն էր խորացնել բարեկամական հարաբերությունները մեր բուհում սովորող տարբեր ազգերի ուսանողների միջև:

 

Find us on Facebook