Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ-ում պարգևատրվեցին ռազմական բժիշկները

03.12.2012

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի օրերս կայացած ռեկտորատի արտահերթ նիստի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարության հետ երկարատև համագործակցության համար, ինչպես նաև ռազմական բժշկի օրվա կապակցությամբ ԵՊԲՀ-ի աշխատակիցները ՊՆ #1163 20.11.12 հրամանով պարգևատրվեցին գերատեսչական և հոբելյանական մեդալներով:

Ղարաբաղյան պատերազմի տարիներին մարտակական գործողությունների շրջաններում վիրահատություններ կատարելու, հարյուրավոր զինվորների և սպաների կյանքը փրկելու, վիրավորների համար խոշոր բժշկական կենտրոն կազմակերպելու, ՀՀ զինված ուժերի բուժծառայություն ստեղծելու, ԵՊԲՀ-ում ռազմաբժշկական ֆակուլտետ հիմնադրելու, Հայրենիքին և ՀՀ զինված ուժերին բազմաթիվ այլ կարևորագույն ծառայություններ մատուցելու համար գերատեսչական և հոբելյանական մեդալների արժանացան՝

  • ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնակատար, Ռազմական հոսպիտալի խորհուրդատու թոքաբանության գծով, պրոֆեսոր Միքայել Զաքարի Նարիմանյանը,
  • ԵՊԲՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Սամվել Արծրունու Ավետիսյանը,
  • շտապ օգնության և աղետների բժշկության ամբիոնի վարիչ, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արա Միքայելի Մինասյանը,
  • ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական, ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Վիլեն Պարույրի Հակոբյանը,
  • բժշկական ռեաբիլիտոլոգիայի և սպորտային բժշկության ամբիոնի վարիչ, ՀՀ ԱՆ կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀ ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Բենիկ Նիկոլայի Հարությունյանը,
  • ԵՊԲՀ հետբուհական և շարունակական կրթության աշխատանքների գծով պրոռեկտոր, դատաբժշկական փորձագետ, դոցենտ Մհեր Սպանդարի Բիշարյանը,
  • ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Գագիկ Հայկազի Սայադյանը,
  • պլաստիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ, «Հերացի» թիվ 1 համալիրի վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, դոցենտ Արտավազդ Բագրատի Սահակյանը,
  • վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բժշկական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Վաչագան Պետրոսի Այվազյանը,
  • վիրաբուժության թիվ 3 ամբիոնի պրոֆեսոր Ալեքսանդր Արմենի Ուզանկիչյանը,
  • վիրաբուժության թիվ 4 ամբիոնի դոցենտ, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում վիրահատական բլոկի վարիչ Ալեքսանդր Պավելի Արամյանը,
  • անեսթեզիոլոգիայի և ինտերակտիվ թերապիայի ամբիոնում ավագ լաբորանտ, կլինիկայում անեսթեզիոլոգիայի ծառայության պատասխանատու Վալերի Վլադիմիրի Կոստանյանը:

Մեդալները հանձնեց ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության ՔՀԾ առաջին դասի խորհրդական Մհեր Շիրինյանը:

Պարգևատրվողները շնորհակալություն հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ իրենց ծառայությունները գնահատելու համար և պատրաստակամություն հայտնեցին անհրաժեշտության դեպքում կրկին կատարել իրենց պարտքը հայրենիքի հանդեպ:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook