Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Ամփոփվեցին կատարելագործման դասընթացների արդյունքները

29.11.2012

Օրերս Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող HS-STAR ծրագրի շրջանակներում ԵՊԲՀ-ի դասախոսների կողմից անցկացրած կատարելագործման դասընթացների արդյունքների վերլուծությունը և ամփոփումը:

Դասընթացներն անցակցվել են 2012թ.-ի մայիս-սեպտեմբեր ամիսներին «ՈՎՀ կանխարգելման և սիրտ-անոթային հիվանդությունների վարման սկզբունքներ», «Մինչհղիության խնամքի սկզբունքներ» և «Վերարտադրողական առողջության և ընտանիքի պլանավորման խորհրդատվության հիմունքներ» թեմաներով, որոնց մասնակցել են Երևանի 15 խոշոր բուժհաստատությունների ավելի քան 500 ընտանեկան բժիշկներ և մանկաբարձ-գինեկոլոգներ: Վերապատրաստման հիմնական նպատակը բուժաշխատողներին հիշյալ ոլորտների նորագույն մոտեցումներին ծանոթացնելն էր, ապացուցողական բժշկության վրա հիմնված գիտելիքների և գործելակարգերի ներկայացումն ու ներդրումը։

Պայմանագրի ժամկետն ավարտվելուց հետո «Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումը և առավել տարածված սիրտ-անոթային հիվանդությունները» դասընթացն իրականացվել է նաև ԵՊԲՀ-ի «Հերացի» թիվ 1 և «Մուրացան» հիվանդանոցային համալիրների պոլիկլինիկաների բուժաշխատողների համար:

ԵՊԲՀ հետբուհական և շարունակական կրթության աշխատանքների գծով պրոռեկտոր Մհեր Բիշարյանն իր ելույթում նշեց, որ նման դասընթացները հնարավորություն են տալիս բուժաշխատողների գիտելիքները և գործելակերպը մոտեցնել միջազգային չափանիշներին։

Վերջում վերապատրաստման մասնակիցներին հանձնվեցին վկայականներ, իսկ լավագույն դասախոսներին՝ շնորհակալագրեր:
 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook