Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Համալսարանը հավատարմագրում է անցնում

Нет перевода
21.11.2012

Ռեկտորատի նիստ

Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի օրերս կայացած ռեկտորատի հերթական նիստում քննարկվեցին մեծաթիվ անհարգելի բացակայությունների պատճառով ուսանողների հեռացումների և ռեկտորատային նկատողությունների վերաբերյալ հարցերը:

ԵՊԲՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Սամվել Ավետիսյանը տեղեկացրեց, որ անհարգելի բացակայությունների պատճառով ընդհանուր բժշկության ֆակուլտետից հեռացման է ներկայացվել 4, ստոմատոլոգիական ֆակուլտետից` 1 և օտարերկրացիների ուսուցման դեկանատից` 3 ուսանող: Նա հավելեց, որ ընդհանուր բժշկության ֆակուլտետից ռեկտորատային նկատողության է ներկայացվել 3, ստոմատոլոգիական ֆակուլտետից` 9, դեղագիտական ֆակուլտետից` 1 և օտարերկրացիների ուսուցման դեկանատից` 10 ուսանող:

Ընթացիկ հարցերի շարքում ուսման որակի գնահատման և վերահսկման կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Լարիսա Ավետիսյանը ռեկտորատի անդամներին տեղեկացրեց, որ ԵՊԲՀ-ն սկսել է հավատարմագրման գործընթացը: Նա նշեց, որ հավատարմագրումը շատ կարևոր է համալսարանի համար, քանի որ դա բուհի գործունեության բարելավման գործընթաց է: «Ինքնավերլուծական և կրթական ծրագրերի հավատարմագրման համար համալսարանը դիմել է ՈԱԱԿ-ին, որն աջակցում է մեզ այս բարդ գործընթացում: Հավատարմագրման համար համալսարանը համապատասխան կազմակերպությանը պետք է ներկայացնի զեկույց: Մեզ տրված է 10 չափանիշ, որոնցից յուրաքանչյուրն ունի 3-10 չափորոշիչ. դրանց հիման վրա էլ պետք է կազմվի զեկույցը»,-ասաց ուսման որակի գնահատման և վերահսկման կենտրոնի ղեկավարը: Լարիսա Ավետիսյանը նշեց, որ տրված են հարցեր, որոնք վերաբերվում են համալսարանի անցած 5 տարիների գործունեությանը, և այդ հարցերի պատասխանները պետք է տրվեն ինքնավերլուծության ձևով: «Զեկույցը կբաժանվի բոլոր շահակիցներին, նրանք կուսումնասիրեն այն, և եթե լինեն առաջարկություններ կամ ուղղումներ, դրանք կներառվեն զեկույցի մեջ: Դրանից հետո զեկույցը կուղարկվի համապատասխան կազմակերպությանը, և ամռանը կստացվի պատասխանը»,- հավելեց բանախոսը:

Քննարկվեցին ընթացիկ այլ հարցեր ևս:

 

Find us on Facebook