Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

ԵՊԲՀ մամուլի հաղորդագրություն

Нет перевода
15.11.2012

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի ս/թ նոյեմբերի 15 #200 (3124) համարում տպագրված նյութն այն մասին, որ պաշտոնական հանդիպման ժամանակ ռեկտորի պաշտոնակատար Սամվել Ավետիսյանը վիրավորել է ՀՀ-ում Հնդկաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Պանկաջ Սաքսենային, իրականությանը չի համապատասխանում:

Տեղեկացնում ենք, որ ս/թ հունիսին պարոն Պանկաջ Սաքսենայի հետ հանդիպում իսկապես տեղի է ունեցել, որին բժշկական համալսարանի կողմից մասնակցել են ռեկտորի պաշտոնակատար Սամվել Ավետիսյանը, միջազգային կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը, միջազգային համագործակցության բաժնի պետ Աննա Ղազարյանը: Հանդիպումը սահմանված կարգով արձանագրվել է: Հանդիպումն ընթացել է դիվանագիտական էթիկայի սահմաններում և որևէ վիրավորական արտահայտություն Ս. Ավետիսյանի կողմից չի եղել: Մամուլում նման անհիմն և իրականությանը չհամապատասխանող արտահայտություններ հրապարակելը օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչների հասցեին գտնում ենք անթույլատրելի:

«Հայկական ժամանակ» օրաթերթին առաջարկում ենք զերծ մնալ անհիմն խոսակցություններ հրապարակելուց, հատկապես` եթե դրանք պարունակում են անձը վիրավորող արտահայտություններ:

ԵՊԲՀ-ի ղեկավարությունը, ինչպես նաև համալսարանի մամուլի ծառայությունը օբյեկտիվ տեղեկություններ տրամադրելու համար պատրաստ է համագործակցել բոլոր լրատվամիջոցների հետ:

 

Find us on Facebook