Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Նախարարը ներկայացրեց ռեկտորի նոր պաշտոնակատարին

05.11.2012

Ռեկտորատի նիստ

Նոյեմբերի 5-ին Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացած ռեկտորատի արտահերթ նիստի ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ռեկտորատի անդամներին տեղեկացրեց, որ իր հրամանով համալսարանի ռեկտորի պարտականությունները դրվել են գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Միքայել Զաքարի Նարիմանյանի վրա` մինչև օրենքով սահմանված մրցույթի ավարտը: Հիշեցնենք, որ մրցույթը կկայանա դեկտեմբերի 17-ին:

Նախարարը նշեց, որ համալսարանում շատ անելիքներ կան, որոնց կատարման համար ակնկալում է ամբողջ աշխատակազմի աջակցությունը: Նա նաև հավաստիացրեց, որ կրթության և գիտության նախարարությունը, ինչպես միշտ, պատրաստակամ է օժանդակելու համալսարանի կոլեկտիվին` խնդիրների լուծման հարցում:

Արմեն Աշոտյանը շնորհակալություն հայտնեց ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանին համալսարանի բնականոն կյանքն ապահովելու ծանր բեռն իր ուսերին տանելու համար: Հիշեցնենք, որ Սամվել Ավետիսյանը կատարում էր ռեկտորի պարտականությունները ս/թ հունիսի 18-ից մինչև նոյեմբերի 5-ն ընկած ժամանակաշրջանում:

Պրոֆեսոր Սամվել Ավետիսյանն, իր հերթին, շնորհակալություն հայտնեց համալսարանի կոլեկտիվին և ԿԳ նախարարին` իրեն այդ դժվարին գործում մեծ աջակցություն ցուցաբերելու համար:

Նորանշանակ ռեկտորի պաշտոնակատար պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը հավաստիացրեց, որ կանի իրենից կախված ամեն ինչ` համալսարանի խնդիրները լուծելու համար:
 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook