Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Հոգեբանական աջակցություն` սիրիահայ ընտանիքներին

10.10.2012

ԵՊԲՀ-ի բժշկական հոգեբանության ամբիոնի նախաձեռնությամբ օրերս տեղի ունեցավ հանդիպում սիրիահայ ուսանողների հետ: Հանդիպման նպատակը նրանց կողմից ներկայացվող մոտ 80-90 սիրիահայ փախստական ընտանիքների խնդիրներին ու հիմնահարցերին մոտիկից ծանոթանալն էր և անհրաժեշտ հոգեբանական աջակցություն իրականացնելը:

Պարզվեց, որ այդ ընտանիքներին շատ մտահոգում է միմյանց հետ շփվելու, իրենց խնդիրներն ու հիմնահարցերը քննարկելու հավաքատեղի չունենալը, առավել ևս` այդ խնդիրները համակարգող և դրանցով զբաղվող մարմնի կամ օղակի բացակայությունը։

Հանդիպմանը հաջորդեց ԵՊԲՀ-ի և Սեդա Ղազարյանի հիշատակի հիմնադրամի միջոցով սիրիահայերի աջակցության ծրագրի շրջանակներում կազմակերպված ամփոփիչ սեմինարը` «Ընտանիքի հոգեթերապիա. համակարգային մոտեցումից մինչև համայնքային ծառայություն» թեմայով, որը վարեց ԱՄՆ Սան Ֆրանցիսկոյի համալսարանի Ֆուլբրայթ ավագ մասնագետ, խորհրդատվական և կրթական հոգեբանության դոկտոր Ջոն Սարոյանը:

Նախատեսվում է առաջիկա 15 օրերի ընթացքում սիրիահայ ուսանողների հետ կազմակերպել ևս մեկ հանդիպում` այլ հարցերի քննարկելու նպատակով:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook