Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Շնորհավորում ենք

20.09.2012

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի սոցիալական և անվտանգության վարչության պետ, ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Գեորգի Կոմիտասի Պողոսյանը ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի ս/թ սեպտեմբերի 18-ի հրամանով պարգևատրվել է «Մարտական զորակցություն» մեդալով: Այս մեդալով պարգևատրվում են ՀՀ ոստիկանության խնդիրների իրականացմանը զորակցող անձինք:

Շնորհավորում ենք մեր գործընկերոջը` Գեորգի Պողոսյանին, ով երկար տարիներ աշխատում է ԵՊԲՀ-ում: Նա լուրջ ներդրում ունի համալսարանի խաղաղ ու հանգիստ առօրյայի ապահովման ու պահպանման գործում:

Նշենք, որ սա Գեորգի Պողոսյանի առաջին մեդալը չէ. 2009թ.-ին նա պարգևատրվել է «Օրենքի պատվար» (պարգևատրվում է ոստիկանության ծառայողը` օրենքի և օրինականության պահպանման, հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի պահպանության և անվտանգության գործում զգալի ներդրում ունենալու համար), իսկ 2010թ.-ին` «Իրավակարգի ամրապնդման համար» («Արամ Մանուկյան») (պարգևատրվում է ոստիկանության ծառայողը` ոստիկանության համակարգի գործունեության զարգացման, իրավակարգի ամրապնդման, հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի պահպանության և անվտանգության ապահովման, անձնակազմի դաստիարակության գործում զգալի ներդրում ունենալու համար) մեդալներով:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook