Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Մանկաբուժության թիվ 2 կլինիկա

Կլինիկայի ղեկավար՝ Նունե Գևորգի Բաղդասարյան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:


Կլինիկան ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի բազան է:


Կլինիկական մասնագիտացում

Կլինիկայի գործունեության գլխավոր ասպեկտներն են`

  • սուր և քրոնիկ հիվանդություններով տառապող վաղ և ավագ հասակի երեխաների ու դեռահասների բարձրակարգ մասնագիտացված բուժօգնություն (բացառությամբ աղիքային վարակների, ինչպես նաև հատուկ վտանգավոր և յուրահատուկ վարակների),
  • չճշտված ախտորոշումներով, նախավիրահատական և հետվիրահատական շրջաններում գտնվող երեխաների ընդունում և բուժում,
  • բուժաշխատողների նախապատրաստում, վերապատրաստում և որակավորման բարձրացում,
  • գիտաբժշկական գործունեություն:

Կլինիկան այսօր հանդիսանում է հանրապետության առաջատար մանակաբուժական կլինիկաներից մեկը, որտեղ աշխատում են բարձրակարգ մանկաբույժներ, նեֆրոլոգներ, կարդիոռևմատոլոգներ, նեոնատոլոգ, ալերգոլոգ, դիետոլոգ:

Հետազոտման և բուժման նպատակով կլինիկա են ընդունվում ոչ միայն տեղացի, այլև օտարերկրյա քաղաքացիներ: Կան անգլախոս և ֆրանսախոս մասնագետներ:

Կլինիկայում կիրառվում են «Մուրացան» հիվանդանոցային համալիրի նորագույն ախտորոշիչ և բուժական հնարավորությունները: Հիվանդների վարումն իրականացվում է միջազգային ստանդարտներին համապատասխանող ժամանակակից ուղեցույցներով:

Կլինիկայի պայմաններում կիրառվում է ախտորոշիչ մեթոդների լայն սպեկտր.

  • ընդհանուր կլինիկական,
  • մետաբոլիկ,
  • ֆունկցիոնալ,
  • մանրէաբանական,
  • իմունաբանական,
  • վիզուալիզացիոն,
  • պաթոմորֆոլոգիական,
  • գենետիկական,
  • մոլեկուլային:

Կլինիկայի մանկաբուժական ծառայությունների սպեկտրը ներառում է.

  • Նորածնային և կրծքահասակ երեխաների սոմատիկ հիվանդություններ,
  • Ավագ հասակի երեխաների և դեռահասների սոմատիկ հիվանդություններ,
  • Միզային համակարգի հիվանդություններ՝
    • միզային համակարգի ինֆեկցիաներ (ցիստիտ, պիելոնեֆրիտ, ուրոսեպսիս),
    • նեֆրոտիկ համախտանիշ,
    • գլոմերուլոպաթիաներ,
    • տուբուլոինտերստիցիալ հիվանդություններ,
    • միզաքարային հիվանդություն,
    • քրոնիկ երիկամային հիվանդություն և նրա բարդություններ,
    • ջրա-էլեկտրոլիտային և թթվահիմնային հավասարակշռության շեղումներ,
    • ստորին միզուղիների դիսֆունկցիա, անմիզապահություն, էնուրեզ,
    • նեոնաթալ նեֆրոլոգիա,
    • երիկամային և ռենովասկուլյար հիպերտենզիա,
  • Ոսկրային և հանքային խանգարումներ՝
    • ոսկրերի մետաբոլիկ հիվանդություններ (ռախիտ/օստեոմալացիա, օստեոպորոզ,անավարտ օստեոգենեզ, օստեոպետրոզ,հիպոֆոսֆատազիա և այլն)
    • ֆոսֆոր-կալցիումական փոխանակության խանգարումներ,
  • Մարսողական համակարգի հիվանդություններ՝
    • էզոֆագոգաստրոդուոդենալ հատվածի հիվանդություններ,
    • հեպատոբիլիար համակարգի հիվանդություններ,
    • ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ,
    • աղիների բորբոքային հիվանդություններ,
    • մալաբսորբցիայի համախտանիշ,
    • քրոնիկական փորկապություն,
    • Վիլսոնի հիվանդություն,
    • կուտակային հիվանդություններ (գլիկոգենոզ),
  • Կարդիոռևմատոլոգիական հիվանդություններ՝
    • սուր ռևմատիկ տենդ,
    • ինֆեկցիոն էնդոկարդիտ,
    • պատանեկան ռևմատոիդ արթրիտ,
    • պատանեկան սպոնդիլոարթրիտ,
    • համակարգային կարմիր գայլախտ,
    • համակարգային սկլերոդերմիա,
    • պատանեկան դերմատոմիոզիտ,
    • համակարգային վասկուլիտներ,
    • ռեակտիվ արթրիտներ
  • Ալերգոլոգիական հիվանդություններ՝
    • բրոնխիալ ասթմա,
    • ալերգիկ ռինիտ և կոնյունկտիվիտ,
    • ատոպիկ դերմատիտ,
    • սուր և քրոնիկ եղնջացան,
    • դեղորայքային ալերգիա,
    • միջատներով պայմանավորված ալերգիա,
    • սթիվենս-Ջոնսոնի համախտանիշ:

Կլինիկայի աշխատակիցները նաև անցկացնում են են «բաց դռների օրեր» ՀՀ մարզերում և Արցախի Հանապետությունում, ունենում բժիշկների կատարելագորման գործընթացին զգալի մասնակցություն:


Գիտական գործունեություն

Կլինիկան գիտական գործունեություն է ծավալում հետյալ ուղղություններով՝

  • մոլեկուլյար բժշկության հիմունքները մանկաբուժությունում,
  • երեխաների աճի և զարգացման խանգարումները,
  • մանկական գիրության զարգացման հիմնական ռիսկի գործոնները,
  • շարակցական հյուսվածքի դիսպլազիա,
  • լյարդի և ենթաստամոքսային գեղձի ֆունկցիոնալ խանգարումները տարբեր սոմատիկ ախտահարումների ժամանակ,
  • մուկովիսցիդոզի թոքային սրացումների վաղ մարկերների հետազոտություն երեխաների մոտ:


Համագործակցություն

Կլինիկան համագործակցում է.

  • Մանհայմի համալսարանական հիվանդանոցի մանկաբուժական կլինիկայի (Գերմանիա),
  • Շվեդիայի Յոնչոպինգ քաղաքի հիվանդանոցի,
  • Իտալիայի ազգային առողջապահության ինստիտուտի հազվադեպ հիվանդությունների կենտրոնի,
  • Երեխաների առողջության գիտական կենտրոնի (Ռուսաստան, Մոսկվա) հետ:


Կլինիկայի աշխատակազմը

Բաղդասարյան Նունե Գևորգի կլինիկայի ղեկավար, բ.գ.դ., պրոֆեսոր
Այվազյան Գոհար բ.գ.թ., բժիշկ-օրդինատոր
Հարությունյան Սուսաննա բժիշկ-օրդինատոր
Հովհաննիսյան Նունե բժիշկ-օրդինատոր
Նալբանդյան Միլանա բժիշկ-օրդինատոր
Վերմիշյան Նունե բժիշկ-օրդինատոր
Ջոթյան Գայանե բժիշկ-օրդինատոր
Նալչաջյան Լիլիա բժիշկ-օրդինատոր
Կիրակոսյան Հեղինե բժիշկ-օրդինատոր
Ասատրյան Օլգա բժիշկ-օրդինատոր
Ամիրխանյան Սերինե բժիշկ-օրդինատոր
Սարգսյան Աննա բժիշկ-օրդինատոր
Վարդանյան Նարինե բժիշկ-օրդինատոր


Հասցե` ՀՀ, Երևան, Մուրացան 114, «Մուրացան» հիվանդանոցային համալիր, Մանկական թիվ 2 կլինիկա
Հեռ (+ 37410) 45 03 00
Էլ. փոստ`pediatrics# Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը

 

Find us on Facebook