Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Ուղեցույց առաջին կուրսեցիների համար

07.09.2012

Ինչպես ամեն տարի, 2012-2013 ուսումնական տարվա սկզբին ևս Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ուսանողական խորհրդարանն առաջին կուրսեցիներին բաժանեց հատուկ նրանց համար կազմված ուղեցույց։ Դրանում ներառված լայն տեղեկատվությունը բուհ նոր ընդունվածներին կօգնի հեշտ և արագ կողմնորոշվել և ուսումնական գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպել:

Ուղեցույցի առաջին էջում զետեղված է ԵՊԲՀ-ի առաջին կուրսեցու հանդիսավոր երդումը: Հաջորդ էջերում տեղ են գտել համալսարանի պատմության համառոտ ակնարկը և տեղեկատվություն Մխիթար Հերացու մասին:

Ուղեցույցում նաև ներկայացված են ԵՊԲՀ ղեկավար անձնակազմը, դեկանատները, տեսական ամբիոնները, ԵՊԲՀ գրադարանը, ինչպես նաև քարտեզ, որը կօգնի առաջին կուրսեցիներին հեշտ կողմնորոշվել համալսարանի տարածքում:

Առաջին կուրսեցիներն այստեղ կծանոթանան համալսարանում ստուգարքների և քննությունների անցկացման և հանձնման, ուսումնական տարվա առաջադիմության արդյունքներով ուսանողական նպաստների, ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգերին, համալսարանի ներքին կարգապահական կանոնակարգին, ի վերջո` տեղեկանալ իրենց իրավունքների և պարտականությունների մասին:

Ուղեցույցում ներկայացված են նաև ԵՊԲՀ-ի Ուսանողական խորհրդարանը, նրա կողմից իրականացվող ծրագրերը, որոնք ուսանողական կյանքն առավել հետաքրքիր են դարձնում:

Ուղեցույցը կազմել է «Մեդիկուս » ուսանողական ամսագրի խմբագրակազմը:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook