Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Մանկական վիրաբուժության կլինիկա

Հիմնադրվել է 1961թ.-ին:

Կլինիկայի ղեկավար` Ավետ Արսենի Ասլանյան, ՀՀ վաստակավոր մանկական վիրաբույժ:


Մանկական վիրաբուժության կլինիկան Երևանի պետական բժշկական համալսարանի մանկական վիրաբուժության ամբիոնի ուսումնական բազան է:

Կլինիկան ծավալված է 12 մահճակալով:


Պատմություն

1961թ.-ին «Մուրացան» հիվանդանոցային համալիրում հիմնադրվել է մանկական վիրաբուժության առաջին կլինիկան, որտեղ պատրաստվել են հանրապետությունում մանկական վիրաբուժական առաջին կադրերը:

1961-1965թթ.-ին կլինիկայի առաջին ղեկավարը եղել է պրոֆեսոր Անդրեյ Բաղդասարի Գևորգյանը:

1965-1972թթ.-ին կլինիկան ղեկավարել է պրոֆեսոր Էմմա Սերգեյի Մարտիկյանը, իսկ 1972-1998թթ.-ին` պրոֆեսոր Ալբերտ Անդրանիկի Վանյանը: Այնուհետև մանկական վիրաբուժության կլինիկան տեղափոխվել է 1-ին մանկական հիվանդանոց:

2011թ.-ին ԵՊԲՀ-ի «Մուրացան» հիվանդանոցային համալիրում վերաբացվել է կլինիկան, որը մինչ օրս ղեկավարում է ՀՀ վաստակավոր մանկական վիրաբույժ Ավետ Արսենի Ասլանյանը:

Կլինիկայում տարեկան բուժվում է շտապ-անհետաձգելի և պլանային բուժման կարիք ունեցող 600-ից ավելի նորածին և երեխա: Նրանց մի մասն ընդունվում է շուրջօրյա գործող արտագնա վիրաբուժական բրիգադի միջոցով:

Վիրահատությունների մի մասը կատարվում է լապարասկոպիկ եղանակով:

Կլինիկայում աշխատում է բարձր պատրաստվածությամբ բուժանձնակազմ։ Մասնագետները վերապատրաստվել են Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի, Հունաստանի, ԱՄՆ առաջնակարգ կլինիկաներում:


Գիտական գործունեություն

Կլինիկայում իրականացվում են գիտական հետազոտություններ հետևյալ ուղղություններով՝

  • նորածնային հասակի արատների հիմնապատճառը,
  • թարախային օմֆալիտի տարատեսակները նորածնային և ծծկեր հասակում,
  • նորածինների և ծծկեր հասակի այրվածքային հիվանդություն (վերակենդանացման բաժանմունքի հետ համատեղ),
  • սուր հեմատոգեն օստեոմիելիտը երեխաների մոտ
  • վիրաբուժական պաթոլոգիան էնդոկրին հիվանդների մոտ:

Համագործակցություն

Կլինիկան համագործակցում է`

  • ՀՀ բոլոր ամբուլատոր և ստացիոնար բուժհաստատությունների,
  • Մանկական հասակի ուրգենտ վիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի (ՌԴ, Մոսկվա),
  • Հայ բժիշկների ասոցիացիայի (Վաշինգտոն, AAHAGW),
  • «Թիմոն» մանկական կլինիկայի հետ (Մարսել):



Կլինիկայի աշխատակազմ

Ասլանյան Ավետ Արսենի կլինիկայի ղեկավար
Վալադյան Մելսիկ Վարազդատի բժիշկ-օրդինատոր (մանկ. վիրաբույժ)
Ասլանյան Արսեն Ավետիսի բժիշկ-օրդինատոր (մանկ. վիրաբույժ), բ.գ.թ.
Մանուկյան Միքայել Հայրապետի բժիշկ-օրդինատոր (մանկ. վիրաբույժ)
Նահապետյան Սամվել Պողոսի բժիշկ-օրդինատոր (մանկ. վիրաբույժ)
Առուստամյան Արմեն Պավելի բժիշկ-օրդինատոր (մանկ. վիրաբույժ)
Կարապետյան Էդուարդ Էդիկի բժիշկ-օրդինատոր (մանկ. վիրաբույժ), բ.գ.թ.
Հարությունյան Արման Սերգեյի բժիշկ-օրդինատոր (մանկ. վիրաբույժ)
Պետրոսյան Սոս Արմենակի բժիշկ-օրդինատոր (մանկ. վիրաբույժ)


Հասցե՝ ՀՀ, Երևան, Մուրացան 114, «Մուրացան» հիվանդանոցային համալիր, Մանկական վիրաբուժության կլինիկա|
Հեռ.՝ (+37460) 62 15 22, (+37460) 62 15 26
Էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը

 

Find us on Facebook