Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Սեպտեմբերի 1-ը` ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցում

01.09.2012

Նոր ուսումնական տարվա կապակցությամբ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը ջերմորեն ողջունեց Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ (նախկինում` Երևանի թիվ 30) դպրոցի սաներին, նրանց ուսուցիչներին ու ծնողներին։

«Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոց անունը կրելը ոչ միայն պատվաբեր, այլև պարտավորեցնող է: Վստահեցնում եմ, որ համալսարանի ղեկավարության կողմից առաջիկայում ևս կարվի հնարավոր ամեն ինչ, որպեսզի աշակերտները սովորեն լավ պայմաններում և լիարժեք կրթություն ստանան»,-նշեց Միքայել Նարիմանյանը։

Պրոռեկտորը շրջեց դասարաններում և զրուցեց բարձր դասարանների աշակերտների հետ: Նա տեղեկացրեց, որ աշակերտների համար ԵՊԲՀ-ում կկազմակերպվեն բաց դասեր «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն» առարկաներից:

Բժիշկ դառնալ ցանկացողներին Մ. Նարիմանյանն ասաց. «Շատ ուրախալի է, որ դուք ընտրել եք բժշկի կարևոր և բարդ մասնագիտությունը տանող ճանապարհը: Մեր օգնությամբ մոտիկից ծանոթանալով բժշկական գործընթացին` դուք կկարողանաք հստակ կողմնորոշվել»։

Դպրոցի աշակերտներին շնորհավորեցին նաև «Քանաքեռ-Զեյթուն» վարչական շրջանի ղեկավար Արայիկ Քոթանջյանը, տնօրեն Նարինե Սարգսյանը, ով շնորհակալություն հայտնեց ԵՊԲՀ-ի ղեկավարությանը` ցուցաբերվող ուշադրության և աջակցության համար:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook