Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Ուղերձ Գիտելիքի օրվա կապակցությամբ

01.09.2012

Սիրելի համալսարանականներ,

ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ:

Սիրելի ուսանողներ, ընտրելով ամենամարդասիրական և միաժամանակ մեծ պատասխանատվություն ու նվիրում պահանջող այս մասնագիտությունը, դուք պարտադրված եք ոչ միայն ուսանողական տարիներին զինվելու հարուստ գիտելիքներով, այլև ողջ աշխատանքային գործունեությանը զուգընթաց։ Քանզի հանրահայտ ճշմարտություն է, որ լավ բժիշկ է նա, ով կարողանում է նոր զարգացումներին համընթաց քայլել։ Միաժամանակ ուժեղ է այն երկիրը, ով արժևորում է գիտությունը։

Շնորհավորում եմ նաև պրոֆեսորադասախոսական անձնակազմին` բոլորին մաղթելով առողջություն, աշխատանքային նոր լիցքեր և եռանդ։

Կարծում եմ, սխալված չեմ լինի, եթե փաստեմ, որ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, որպես մեկ մեծ ընտանիք, շարունակում է ձեռքբերումներ և հաջողություններ արձանագրել կրթության որակի բարձրացման, հետբուհական կրթության համակարգի կայացման և միջազգային համագործակցության ընդլայնման ասպարեզում։ Ռազմավարական այս քայլերը տանում են դեպի բուհի հետագա զարգացում։

Մաղթում եմ, որ բոլորս նոր ուսումնական տարի մտնենք հավատով ու նոր հաստատակամությամբ, որպեսզի ամուր հիմքեր ստեղծենք մեր վաղվա շրջանավարտների աստվածահաճո առաքելության համար։

Սամվել Ավետիսյան
ԵՊԲՀ-ի ռեկտորի պաշտոնակատար, պրոֆեսոր

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook