Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Գիտական խորհրդի հերթական նիստը

30.08.2012

Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում օգոստոսի 29-ին կայացած գիտխորհրդի հերթական նիստի ժամանակ, մինչ օրակարգին անցնելը, ռեկտորի պաշտոնակատար Սամվել Ավետիսյանը ներկաներին շնորհավորեց նոր ուսումնական տարվա կապակցությամբ:

ԵՊԲՀ-ի աշխատակազմի ղեկավար Գագիկ Սայադյանը ներկայացրեց «Հերացի» թիվ 1 և «Մուրացան» հիվանդանոցային համալիրներում 2010-2012թթ.-ին իրականացված բարեփոխումները: Նա նշեց, որ համալսարանի ղեկավարությունն այս ոլորտում հետևողական է, և բարեփոխումները շարունակական են լինելու:

Ֆինանսատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Աշոտ Զալինյանը գիտխորհրդի մասնակիցներին ներկայացրեց ԵՊԲՀ-ի վարչարարության գործընթացի առանձին ուղղությունների զարգացման միտումները:

ԵՊԲՀ-ի իրավաբանական բաժնի պետ Մ.Ռ. Սողոմոնյանը գիտխորհրդին ներկայացրեց 2012-2013 ուստարվանից համակցված բարձրագույն կրթության նոր պայմանագրի նախագիծը: Այն նախատեսված է միայն այս տարվա առաջին կուրսեցիների համար, իսկ մյուս կուրսերի ուսանողների հետ կնքված պայմանագրերը կպահպանվեն մինչև դրանց ժամկետների ավարտը:

Այնուհետև ռեկտորի պաշտոնակատար Սամվել Ավետիսյանը գիտխորհրդի քննարկմանը ներկայացրեց ԵՊԲՀ-ի գիտական խորհրդի 2012-2013 ուստարվա աշխատանքային պլանը:

Գիտխորհուրդը փակ գաղտնի քվեարկությամբ ռեկտորի պաշտոնակատար Սամվել Արծրունու Ավետիսյանին շնորհեց պրոֆեսորի, իսկ նյարդավիրաբուժության ամբիոնի աշխատակից Արման Նիկոլայի Զաքարյանին` դոցենտի գիտական կոչումներ:

Համալսարանի գիտական խորհուրդը

Ո Ր Ո Շ Ե Ց`

1. Հաստատել ԵՊԲՀ գիտական խորհրդի 2012-2013 ուստարվա աշխատանքային պլանը:
2. Հավանություն տալ ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Գ.Հ. Սայադյանի զեկուցմանը և կատարմանն անդրադառնալ առաջիկա 6 ամիսների ընթացքում:
3. Հանձնարարել ֆինանսատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Ա.Մ. Զալինյանին`

3.1. տարեկան մեկ անգամ գիտական խորհրդին ներկայացնել զեղչերի համակարգով իրականացվող գործընթացը,

3.2. յուրաքանչյուր կիսամյակ գիտական խորհրդին ներկայացնել հիվանդանոցային համալիրներում վճարովի ծառայությունների ֆինանսական կառավարման` մուտքրի և պարտքերի կառուցվածքային առանձնահատկությունները,

3.3. փոխօգնության սկզբունքով վճարովի բուժծառայությունների վճարման աջակցմանն առաջարկվող համակարգին անդրադառնալ նոյեմբեր ամսվա գիտական խորհրդում` գրավոր կարծիքներ ստանալուց հետո:

4. Հաստատել 2012-2013 ուստարվա առաջին կուրսի համակցված կրթական ծրագրով սովորողների ուսուցման պայմանագիրը:
5. ՀՀ ԲՈՀ-ի հաստատմանը ներկայացնել գիտական խորհրդի կողմից Սամվել Արծրունու Ավետիսյանին պրոֆեսորի, Արման Նիկոլայի Զաքարյանին դոցենտի գիտական կոչումների շնորհման որոշումը:
6. Սույն որոշման կատարմանն անդրադառնալ 2013թ.-ի սեպտեմբերին:
7. Որոշման կատարման հսկողությունը հանձնարարել ռեկտորի պաշտոնակատար Ս.Ա. Ավետիսյանին:
 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook