Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Ամփոփվեցին նախորդ ուստարվա արդյունքները

29.08.2012

Ռեկտորատի նիստ

Օգոստոսի 28-ին կայացած ռեկտորատի հերթական նիստի ժամանակ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը մինչ օրակարգային հարցերի քննարկումն անդրադարձավ կարգապահական խնդրին: Նա բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին խստորեն հանձնարարեց հետևողական լինել այս հարցում, հակառակ դեպքում աշխատակիցների անհարգելի բացակայության կամ ուշացման դեպքում նկատողություն կստանան իրենք։

Այնուհետև 2011-2012 ուստարվա ամառային քննաշրջանի արդյունքները ներկայացրեց ուսումնամեթոդական վարչության պետ Մարինա Հայրապետյանը։

Համաձայն ֆակուլտետների դեկաններից ստացված հաշվետվությունների` պատկերն այսպիսին է.

Ֆակուլտետ

Ուսանողների ընդհանուր թիվը

Անբավարար ստացած ուսանողների թիվը

Առաջադիմությունը

Ընդհանուր բժշկության

2125

595

65,6 %

Ռազմաբժշկական

137

59

57 %

Ստոմատոլոգիական

889

262

62,8 %

Դեղագիտական

240

87

63,7 %

Հանրային առողջության

5

-

100 %

Օտարերկրացիներ

Ընդհանուր բժշկության

615

197

64,3 %

Ստոմատոլոգիական

208

75

53,8 %

Դեղագիտական

17

6

52,9 %

Մարինա Հայրապետյանը հիշեցրեց, որ առաջին կուրսում կայացել է համակարգչային քննությունը, որի արդյունքում ևս կան անբավարար գնահատականներ: Բանախոսը ներկայացրեց նաև մագիստրատուրայի ընդունելության արդյունքները և նշեց, որ մագիստրատուրա ընդունվելու 24 դիմում են ներկայացրել նաև ոչ պետական հավատարմագրված այլ բուհերի շրջանավարտներ, որոնցից 15-ն ընդունվել է ԵՊԲՀ:

Ներկայացվեց նաև դասախոսությունների և գործնական պարապմունքների դասաժամերի կարգը.

1-3-րդ կուրսեր

Դասաժամեր

Ժամերի տևողությունը

Ընդմիջում

1-2

930-1050

30 րոպե

3-4

1120-1240

30 րոպե

5-6

1310-1430

30 րոպե

7-8

1500-1620

4-րդ, 5-րդ կուրսերի և մագիստրատուրայի համար

մեկ հերթով պարապելու դեպքում

Դասաժամերի

տևողությունը

Ընդմիջում

900-1020

30 րոպե

1050-1210

30 րոպե

1240-1400

դասախոսություն

4-րդ, 5-րդ կուրսերի և մագիստրատուրայի համար

երկու հերթով պարապելու դեպքում

Դասաժամերի

տևողությունը

Ընդմիջում

1-ին հերթ

900-1300

15 րոպե 1045-1100

2-րդ հերթ

1330-1730

15 րոպե 1515-1530

Քննարկված հարցի առթիվ Սամվել Ավետիսյանը ուսումնամեթոդական վարչության պետին հանձնարարեց համակարգված աշխատանք տանել բոլոր ամբիոնների հետ և ներկայացնել վերլուծություններ ստացված արդյունքների վերաբերյալ: Ֆինանսատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտորին հանձնարարվեց հսկողություն սահմանել դասագրքերի և ուսումնամեթոդական ձեռնարկների տպագրման և բոլոր ուսանողներին դրանցով ապահովելու գործընթացի նկատմամբ: Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկանին հանձնարվեց բակալավրիատի ավարտական քննության փաթեթն ամբողջությամբ փոխել, ինչպես նաև կիսով չափ ավելացնել հարցերը: Տրվեցին մի շարք այլ հանձնարարականներ ևս։

Այնուհետև ընդունող հանձնաժողովի քարտուղար Կոնստանդին Մանուկյանը ներկայացրեց 2012-2013 ուստարվա ընդունելության արդյունքները։ Երկու փուլի արդյունքում եղել է 1125 դիմորդ։ Նրանցից 746-ը նախընտրել է ընդհանուր բժշկության ֆակուլտետը, 255-ը՝ ստոմատոլոգիական, 83-ը՝ դեղագիտական և 41-ը՝ ռազմաբժշկական: Կառավարության կողմից հատկացվել է 597 տեղ։ Միասնական կարգով անցկացված ընդունելության քննությունների արդյունքում ունենք հետևյալ պատկերը`

  • ընդհանուր բժշկության ֆակուլտետ` 485 ուսանող, որից` 84-ը անվճար, 401-ը վճարովի համակարգում,
  • ստոմատոլոգիական ֆակուլտետ` 242 ուսանող, 10-ը անվճար, 232-ը վճարովի համակարգում,
  • դեղագիտական ֆակուլտետ` 118 ուսանող, 8 անվճար, 110-ը վճարովի համակարգում,
  • ռազմաբժշկական ֆակուլտետ` 30 ուսանող, բոլորը անվճար համակարգում:

Այսպիսով, այս տարի ԵՊԲՀ-ում 132 առաջին կուրսերցիներ կսովորեն անվճար, իսկ 743-ը՝ վճարովի համակարգում:

Նոր ուսումնական տարվա նախօրեին կայացած ռեկտորատի նիստում քննարկվեցին նաև 2012-2013 ուստարվա կլինիկական օրդինատուրայի ընդունելության արդյունքները։ Պրոռեկտոր Մհեր Բիշարյանն այս առթիվ ներկայացրեց, որ փոխվել է կլինիկական օրդինատուրա ընդունվելու կարգը, համաձայն որի` ԵՊԲՀ-ն ավարտած ուսանողներն ընդունելության քննություն չեն հանձնում: Քննություն չեն հանձնում նաև մինչև 3 տարի առաջ ԵՊԲՀ-ն ավարտած շրջանավարտները: Մյուս բուհերի շրջանավարտները պետք է հանձնեն ԵՊԲՀ մագիստրատուրայի ավարտական թեստային միջառարկայական քննությունները: Համակարգչային քննությունների արդյունքում տարբեր բուհեր ավարտած 35 դիմորդներից ԵՊԲՀ-ի կլինիկական օրդինատուրա է ընդունվել 12-ը։ Պետական պատվերի շրջանակներում հատկացված 95 տեղից 40-ը մնացել է թափուր։ Այդ տեղերը կզբաղեցնեն մարզերում աշխատող այն բժիշկները, ովքեր ցանկանում են վերամասնագիտանալ: Ի դեպ, ԵՊԲՀ-ի շրջանավարտներից 40-ը, այդ թվում` 21 զինվորական բժիշկ, կլինիկական օրդինատուրա է ընդունվել պետպատվերի, իսկ 18-ը՝ վճարովի համակարգում:

Այնուհետև Համալսարանի իրավաբանական բաժնի պետ, գիտական խորհրդի անդամ Մելիք Սողոմոնյանը ռեկտորատի հաստատմանը ներկայացրեց «Ուսուցման պայմանագրի» նախագիծը: Վերջինս իր ելույթում նշեց, որ պայամանգիրը բխում է Համալսարանում իրականացվող բարեփոխումների շրջանակներում իրականացվող գործընթացներից, այն է` «Բակալավրիատ և մագիստրատուրա» ընդհանուր կրթական ծրագրի ներդրում: Բարեփոխումների հետևանքով կկրճատվի նաև ուսուցման ժամկետը մեկ տարով, որը ընդհանուր բժշկություն մասնագիտության համար նախատեսում է 4 տարի բակալավրիատի, 2 տարի մագիստրատուրայի ժամկետ, իսկ ստոմատոլոգիա և դեղագիտական մասնագիտությունների համար՝ 4 տարի բակալավրիատի և 1 տարի մագիստրատուրայի ժամկետներ:

Նման ձևի պայմանագրերը կկնքվեն միայն 2012 ուստարում ընդունվողների հետ։ Մյուս կուրսերի ուսանողների հետ արդեն կնքված պայմանագրերը կպահպանվեն մինչև դրանց ժամկետների ավարտը:

«Ուզում եմ հավելել, որ սպասվում են այլ փոփոխություններ ևս։ Բանկերի կողմից մեզ կտրամադրվեն պլաստիկ քարտեր՝ ուսանողների անձնագրային տվյալներով, որոնց վրա կփոխանցվեն թոշակները: Հենց դրանք էլ կլինեն ուսանողական նոր տոմսեր։ Սա աշխարհում ընդունված քաղաքակիրթ ձև է, որը միաժամանակ հեշտացնում է հաշվապահության աշխատանքը:

Ուզում եմ ներկայացնել մեկ հարց ևս. ՀՀ կառավարության ս/թ հուլիսի 4-ի որոշմամբ մեր բուհի հովանավորությանն է հանձնվել Երևանի թիվ 30 դպրոցը, որն այժմ կոչվում է Երևանի պետական բժշկական համալսարանի Հերացի դպրոց: Անմխիթար վիճակում գտնվող կրթօջախում այս ընթացքում արտաքին բարեկարգման աշխատանքներ ենք իրականացրել։ Սակայն, որպեսզի այն վերածենք մեր բուհին վայել դպրոցի, դեռևս շատ աշխատանք պետք է կատարենք: Նաև նախատեսում ենք բարձրացնել տնօրենի և ուսուցիչների աշխատավարձերը»,-ամփոփելով ռեկտորատի նիստը, ասաց ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնակատար Սամվել Ավետիսյանը:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook