Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Նոր ուստարին` բարձր աշխատավարձերով

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում շարունակվում են բարեփոխումները թե՛ կրթական, թե՛ կլինիկական և թե՛ ֆինանսատնտեսական ոլորտներում: ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի վերջին տվյալների համաձայն բժշկականը երկրի խոշոր հարկատուներից մեկն է, իսկ բուհերի ցանկում` առաջինը:

ԵՊԲՀ-ի ղեկավարության հետևողական աշխատանքի արդյունքում տեսական 33 ամբիոնների աշխատակիցների համար 2012-2013 ուսումնական տարին կսկսվի հաճելի անակնկալով։ Սեպտեմբերի 1-ից նրանց աշխատավարձերը զգալիորեն կբարձրանան։ Բացի այդ, համալսարանի բոլոր աշխատակիցները սեպտեմբերին կստանան 50 տոկոս պարգևավճար:

Կարևոր է, որ աշխատավարձերի բարձրացումը չի ազդի համալսարանի ուսանողների վարձավճարների վրա։ Ինչպես նախկինում տեղեկացվել է, 2012-2013 ուսումնական տարում ԵՊԲՀ-ի վճարովի համակարգում սովորող ՀՀ քաղաքացիների համար (ուսանողների, ինտերնների, կլինիկական օրդինատորների և ասպիրանտների) ուսման տարեկան վարձաչափերը փոփոխության չեն ենթարկվի: Որոշակիորեն կավելանան միայն արտասահմանցի, այն էլ` այս ուստարում ընդունված ուսանողների վարձաչափերը:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook