Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

2012-2013 ուստարում ԵՊԲՀ-ում` 869 առաջին կուրսեցի

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այս տարի թափուր տեղեր չկան։ 2012-2013 ուսումնական տարում Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կսովորի 869 առաջին կուրսեցի։

Ընդհանուր բժշկական ֆակուլտետ ընդունված 470 դիմորդներից 69-ը կսովորի պետպատվերի շրջանակներում, իսկ 401-ը` վճարովի համակարգում։ Այս տարի նրանց համար մրցութային շեմը համապատսխանաբար եղել է 40.00-37.50 և 37.25-24.25 միավոր։

Այս ֆակուլտետի առաջին կուրսում կսովորի Լեռնային Ղարաբաղում քննություններ հանձնած ևս 10 դիմորդ։

Ստոմատոլոգիական ֆակուլտետում պետպատվերի շրջանակներում կսովորի 9 (40.00-38.00 միավորներով), վճարովի համակարգում ` 233 (37.50-20.50 միավորներով) առաջին կուրսեցի։

Դեղագիտական ֆակուլտետում` պետպատվերի շրջանակներում` 7 (38.75-37.25 միավորներով), վճարովի համակարգում ` 110 (37.25-18.50 միավորներով)։

Ռազմաբժշկական ֆակուլտետ է ընդունվել 30 դիմորդ, բոլորն էլ` պետպատվերի շրջանակներում (38.25-21.50 միավորներով):

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook