Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Հայկ Արայի Նիկողոսյան

Ծնվել է 1955թ.-ին, Երևանում:

1978թ.-ին գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը:

1978-81թթ.-ին ուսանել է Մոսկվայի ուռուցքաբանության ինստիտուտի ասպիրանտուրայում:

1982թ.-ին ստացել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1990թ.-ին Մոսկվայի Սեմաշկոյի անվ. հանրային առողջության և առողջապահության կառավարման համամիութենական ինստիտուտում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն` ստանալով առողջապահության կազմակերպման գծով բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

1993թ-ին ստացել է պրոֆեսորի կոչում:

1982թ.-ից եղել է «Դիագնոստիկա» բժշկական միավորման կազմակերպիչներից և հիմնադիր ղեկավարը:

1982-87թթ.-ին նախկին ԽՍՀՄ տարածքում առաջին հանրապետական ախտորոշիչ կենտրոնի ղեկավարն էր,

1988-92թթ.-ին` «Դիագնոստիկա» բժշկական միավորման գլխավոր տնօրենը,

1992-98թթ.-ին` նույն միավորման խորհրդի նախագահը:

1982-92թթ.-ին` ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետը` կլինիկական ախտորոշիչ ծառայությունների գծով,

1987-90թթ.-ին` ԽՍՀՄ առողջապահության նախարարության համապատասխան խորհրդի անդամ, համակարգել է խորհրդային նախկին տարածքում ախտորոշիչ կենտրոնների ստեղծման աշխատանքը:

1989թ.-ին համաղեկավարն է եղել «ԱՄՆ-Հայաստան» առաջին տրանսատլանտյան բժշկական արբանյակային հեռուստակամրջի, որը 1988թ.-ի աղետալի երկրաշարժից տուժածներին օգնություն ցույց տալու նպատակով կազմակերպել էր ԱՄՆ-ի օդագնացության և տիեզերական հետազոտությունների ադմինիստրացիան (NASA):

1992-94թթ.-ին Հայկ Նիկողոսյանը ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի (ԱԱԻ) տնօրենների խորհրդի և ԱԱԻ գիտական խորհրդի նախագահն էր:

1991-1998թթ.-ին ղեկավարել է ԱԱԻ ախտորոշման ամբիոնը:

1995թ.-ին հրավիրվել է ԱՄՆ` գիտական, այնուհետև նաև դասախոսական աշխատանքի:

1996-97թթ.-ին եղել է ԱՄՆ-ի Մերիլենդի համալսարանի «Արևելք-Արևմուտք» գիտական կենտրոնի հրավիրված պրոֆեսոր:

1997թ.-ին ընտրվել է առողջապահական գիտությունների գծով Եվրոպական միության փորձագետ:

1998թ.-ին եղել է միջազգային հեռուստաբժշկական համագործակցության գծով ԱՄՆ-ի Յեյլի համալսարանի հրավիրված պրոֆեսոր:

1995-1999թթ.-ին եղել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կենսաբժշկական խորհրդի, 1997-2000թթ.-ին` Ռուսաստանի էկոլոգիական ակադեմիայի իսկական անդամ և բժշկական ախտորոշման հայկական միության նախագահ:

Միջազգային մի շարք բժշկագիտական ասոցիացիաների անդամ է:

1998-2000թթ.-ին եղել է ՀՀ առողջապահության նախարարը:

2000-2007թթ.-ին զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակում (նստավայրը` Կոպենհագեն, Դանիա), որոնցից վերջինը եղել է ոչ տարափոխիկ հիվանդությունների և կենսաձևի բաժնի ղեկավարի պաշտոնը:

2007թ.-ից Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ծխախոտի դեմ պայքարի մասին միջազգային կոնվենցիայի մշտական քարտուղարության ղեկավարն է (նստավայրը` Ժնև, Շվեյցարիա):

Ամուսնացած է, ունի երեք դուստր:

 

Find us on Facebook