Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Ճառագայթային ախտորոշման ամբիոն


Հիմնադրման տարեթիվը` 1992թ.-ին:

Ամբիոնի վարիչ` Գայանե Հրանտի Խաչատրյան, բժշկական գիտությունների դոկտոր


Պատմություն

Ճառագայթային ախտորոշման ամբիոնը հիմնադրվել է 1992թ.-ին «Դիագնոստիկա» բժշկական միավորման բազայի վրա: Ամբիոնի հիմնադիրը և առաջին վարիչը եղել է Հայկ Արայի Նիկողոսյանը :

Ամբիոնի կլինիկական բազաներն են`

  • «Դիագնոստիկա» բժշկական միավորումը (ԿՏ),
  • «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» (Ռենտգեն, ՈՒՁՀ),
  • «Մալաթիա» (ԿՏ, ՈՒՁՀ),
  • «Շենգավիթ» (Մամոգրաֆիա, ՈՒՁՀ),
  • «Էրեբունի» (ԿՏ, ՈՒՁՀ),
  • «Արմենիա» (ՈՒՁՀ),
  • «Նաիրի» (ՄՌՏ),
  • «Սուրբ Աստվածամայր» (Ռենտգեն, ՈՒՁՀ) բժշկական կենտրոնները,
  • Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնը (Իզոտոպային ախտորշում, ճառագայթային բժշկություն, այրվածքաբանություն, ՈՒՁՀ):

Ուսուցում

Ամբիոնում անցկացվում է կլինիկական օրդինատորների ուսուցում հետևյալ մասնագիտություններով`

  • ճառագայթային ախտորոշում,
  • այրվածքաբանություն,
  • բժշկական ռադիոլոգիա:

Իրականացվում է հետդիպլոմային ուսուցում նաև ցիկլային դասընթացների ձևով: Նախատեսված է ցիկլային 15 դասընթաց (1-7 շաբաթ տևողությամբ) ճառագայթային ախտորոշման բժիշկների համար:


Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնի աշխատակիցներն ընգրկված են բազային և թեմատիկ գիտական ծրագրերում:

2008-2012թթ.-ի ընթացքում ամբիոնի աշխատակազմի կողմից հրատարակվել է 71 գիտական աշխատանք հանրապետական և 34` արտասահմանյան հանդեսներում, 3 ուսումնական պիտույք: Այդ ժամանակահատվածում պաշտպանվել է թեկնածուական 5 թեզ: Ներկայումս ամբիոնն ունի 3 ասպիրանտ և 3 հայցորդ:

Ամբիոնի աշխատակիցներն ակտիվ մասնակցություն են ունեցել 100-ից ավելի համաժողովներում և գիտաժողովներում:



Համագործակցություն

Ամբիոնը սերտորեն համագործակցում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ:


Ամբիոնի աշխատակազմը

Խաչատրյան Գայանե Հրանտի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բ.գ.դ.
Զոհրաբյան Արշակ Սուրենի բ.գ.դ., պրոֆեսոր
Հովհաննիսյան Նիկողոս Մեսրոպի բ.գ.դ., պրոֆեսոր
Դավիդյան Նորայր Ռաֆայելի բ.գ.դ., դոցենտ
Խոնդկարյան Ռուզան Հարությունի բ.գ.թ., դոցենտ
Միրիջանյան Մարինա Իվանի բ.գ.թ., դոցենտ
Բալայան Արսեն Բորիսի ասիստենտ
Իսահակյան Եկատերինա Յանի ասիստենտ
Խոնդկարյան Կարինե Վալերիի ասիստենտ
Հակոբյան Լուսինե Լևոնի ասիստենտ
Հակոբյան Հրայր Հրանտի ասիստենտ
Հարությունյան Արտաշես Մերուժանի ասիստենտ
Հարությունյան Թամարա Վահանի ասիստենտ
Մանդել Ինգա Իգորի ասիստենտ
Մարտիրոսյան Նաիրա Վլադիկի ասիստենտ
Մովսիսյան Նունե Զարեhի ասիստենտ
Մովսեսով Վահան Արտաշեսի ասիստենտ
Մուրադյան Հարություն Մարտինի ասիստենտ
Շահումյան Լիգիա Մարատի ասիստենտ
Սեյրանյան Անդրեյ Սեյրանի ասիստենտ
Սիմոնյան Տիգրան Վիգենի ասիստենտ
Ստեփանյան Կարապետ Հայկի ասիստենտ
Վասիլյան Արմեն Կառլենի ասիստենտ
Վարդանյան Լուսիկ Արիստակի ասիստենտ
Տիրոյան Գայանե Միքայելի ասիստենտ
Քոչարյան Տիգրան Շավարշի բ.գ.թ., ասիստենտ
Բարսեղյան Լիանա Ջավանշիրի ավագ լաբորանտ
Չզմաչյան Մարինա Սամվելի ավագ լաբորանտ


Հասցե` ՀՀ, Երևան, Դավթաշեն փ/ա 25, Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, Ճառագայթային ախտորոշման ամբիոն
Հեռ.` (+37410) 34 12 60
Էլ. փոստ` Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը

 

Find us on Facebook